ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ապագա հոգեբանները՝ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում
22.12.2017
Ապագա հոգեբանները՝  «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում

Մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հոգեբանության բաժնի 1-ին կուրսի ուսանողները նախատոնական այցով Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում էին:

Այցը կազմակերպվել էր «Սովորողների հոգեբանական անվտանգության ապահովման համակարգը» գիտական թեմայի շրջանակներում (գիտական ղեկավար՝ Մ.Մկրտումյան)։

Մշակվել էր հոգեկան առողջության, կենտրոնի սաների հուզական պահանջմունքների, հետաքրքրությունների, անձնային որակների և հոգեբանական անվտանգության սուբյեկտիվ զգացման բացահայտման արտ-թերապևտիկ հոգետեխնիկաների մարտկոց։

Երեխաների ակտիվ մասնակցությամբ ուսանողներին հաջողվեց նկարագրել նրանց ապրումների, հետաքրքրությունների, պահանջմունքների արտահայտվածությունը, ինչպես նաև հանձնել փոքրիկ ձեռագործ հուշանվերներ, որոնք մեկ ամսվա ընթացքում պատարաստել էին իրենք՝ դասախոս Լիլիթ Մկրտումյանի հետ միասին:

Միջոցառման ընթացքում փոքրիները նկարեցին, ներկեցին, երգեցին ու հուշանվերներ պատրաստեցին, ապա օրն ավելի հիշարժան դարձնելու համար, օդ բաց թողեցին գունավոր փուչիկներ, որոնց ամրացված էին փոքրիկների գունավոր երազանքների մասին նամակները:

Ուսանողները հույս հայտնեցին, որ «Զատիկ» մանկան աջակցման կենտրոն նման այցերը կկրեն շարունակական բնույթ՝ սաների համար ստեղծելով հոգեբանների հետ պարբերաբար հաղորդակցվելու հնարավորություն։