ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ապագա մանկավարժ-հոգեբանների ամփոփիչ պրակտիկան
13.02.2017
Ապագա մանկավարժ-հոգեբանների  ամփոփիչ պրակտիկան

Մանկավարժություն և հոգեբանություն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներն իրենց ամփոփիչ պրակտիկան անցկացրին տարբեր հաստատություններում՝ հնարավորություն ունենալով գործնական դաշտում կիրառել տեսական գիտելիքներն ու ձեռք բերել մասնագիտական հմտություններ:

Առաջին անգամ շախմատի կրթական հետազոտությունների կենտրոնում պրակտիկա անցնող ուսանողները հնարավորություն ունեցան անցկացնել «Մեծ շախմատ» խաղը, որը ներդրվեց Երևանի համար 20, 100, 197 դպրոցներում:

«Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն»-ում ուսանողները մասնակցեցին անչափահասների հարցերով արդարադատության խորհրդի նիստերին, որոնց ընթացքում քննարկեցին հոգեբանի դերն ու գործառույթները ռիսկի խմբի, պրոբացիոն ծառայությունում գտնվող անչափահասների հետ տարվող հոգեկարգավորիչ աշխատանքներում։ Կենտրոնի աջակցությամբ Մուղդուսյան արվեստի կենտրոն հաճախող դեռահասների հետ ուսանողները իրականացրին մասնագիտական կողմնորոշմանը նվիրված խմբային աշխատանք:

Ուսանողների ջանքերով առաջին անգամ պրակտիկայի շրջանակներում ստեղծվեց տիկնիկաթերապիայի անկյուն և կիրառվեց Փսի-լայֆ հոգեբանական աջակցման կենտրոնում, հնարավորություն ունեցան ներգրավվել հղիների հետ տարվող թրեյնինգային աշխատանքներին, աշխատել ոչ միայն կենտրոն հաճախող երեխաների, այլ նաև նրանց ծնողների հետ` ձեռք բերելով ծնողավարության հմտություններ։

Ներառական կրթության ծրագրով աշխատող թիվ 129 և 20 դպրոցներում ուսանողները մասնակցեցին հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ տարվող հոգեբանամանկավարժական աշխատանքներին:

Պրակտիկայի ղեկավար Լիլիթ Վարդանյանի խոսքով՝ պրակտիկան ուսանողներին հնարավորություն տվեց ձեռք բերել փորձ, ինչպես նաև նպաստել նրանց մասնագիտական և անձնային աճին: