ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ապագա մանկավարժների այցը Գավառի մանկատուն
18.12.2018
Ապագա մանկավարժների այցը Գավառի մանկատուն

Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ Օտար լեզուների ֆակուլտետի Ռոմանագերմանական լեզուների ամբիոնը կազմակերպել էր այց Գավառի մանկատուն:

Ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանի,  ամբիոնի վարիչ Ելենա Մխիթարյանի նախաձեռնությանը միացան նաև ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազզմն ու ուսանող:

Հագուստ, գրենական պիտույքներ, զարգացնող խաղեր, քաղցրավենիք, լավ տրամադրություն և երեխաներին ուրախացնելու մեծ ցանկություն. աբովյանականներն այսպես էին պատրաստվել մանկատան երեխաների հետ հանդիպմանը:

Օրվա բարձր տրամադրությունը, ջերմ ու հաճելի մթնոլորտը հավաստեցին, որ երեխաները սպասում էին ուսանողներին և դասախոսներին: Ուսանողները ներկայացրին երաժշտական մի քանի համարներ, զրուցեցին երեխաների հետ՝ պատմելով համալսարանի և իրենց առաքելության ու մասնագիտության մասին:

Ապագա մանկավարժների խոսքով՝ հանդիպումը երկուստեք ուրախալի էր ու անմոռանալի: Նրանց կարծիքով՝ սա յուրատեսակ փորձառություն ու նախաձեռնություն է ապագա ուսուցիչների համար նաև հաղորդակցական հմտությունների զարգացման տեսանկյունից: