ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ապագա մանկավարժների հյուրն էր գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը
10.10.2018
Ապագա մանկավարժների հյուրն էր գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը

Ա. Տեր-Գրիգորյանի անվան մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց հերթական «Վարպետաց դասը»:

Այս անգամ Սկզբնական կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հյուրը գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանն էր, թեման՝ գրողի «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» փաստագրական վեպը՝ Պարույր Սևակի և Սուլամիթա Ռուդնիկի նամականին:

Հեղինակը յուրահատուկ հնարանքով և հյուսվածքով նամականին բարձրացրել է գեղարվեստի աստիճան՝ դարձնելով վեպ: Այս երևույթը բացառիկ է ինչպես հայ, այնպես էլ ռուս և արտասահմանյան գրականության պարագայում:

«Հայոց լեզու և գրականություն» առարկայի շրջանակներում լեզվական նյութներն ուսումնասիրվում են գրական տեքստերի միջոցով: Այս անգամ գործնական գրություններից նամակի ուսումնասիրումը կատարվեց ոչ սովորական նամակների միջոցով:

Հանդիպման ընթացքում հեղինակը ներկայացրեց վեպի նախապատմությունը, ստեղծագործական բուռն և դժվարին ընթացքը:
Հանդիպումը շատ ուսուցողական էր և արդյունավետ, այն անցավ ջերմ մթնոլորտում, եղան բացահայտումներ և անակնկալներ: Հեղինակը բացեց շատ գաղտնիքներ, խոսեց նաև առաջիկա վեպի և ստեղծագործական անելիքների մասին: