ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԱՊՀ մասնակից-պետությունների և ՉԺՀ մանկավարժական բուհերի Հանրային խորհրդի երրորդ տեսակոնֆերանս
07.06.2019
ԱՊՀ մասնակից-պետությունների և ՉԺՀ մանկավարժական բուհերի Հանրային խորհրդի երրորդ տեսակոնֆերանս

Հունիսի 6-ին կայացավ ԱՊՀ մասնակից-պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մանկավարժական բուհերի Հանրային խորհրդի երրորդ տեսակոնֆերանսը։

ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը տեսակոնֆերանսի աշխատանքներին մասնակցեց օնլայն՝ տեսակապի միջոցով: Նիստին մասնակցում էին ԱՊՀ մասնակից-պետությունների և ՉԺՀ մանկավարժական բուհերի ռեկտորներ, կրթության թվայնացման փորձագետներ, կրթական համակարգերում թվային տեխնոլոգիաների ճանաչված մասնագետներ։ Քննարկվեցին ԱՊՀ մասնակից պետությունների և ՉԺՀ ընդհանուր կրթական տարածքում մանկավարժական կրթության համակարգի թվայնացման և մանկավարժական կրթության բովանդակության հիմնախնդիրներ։

Կոնֆերանսը վարում էր ԱՊՀ մասնակից պետությունների և ՉԺՀ մանկավարժական բուհերի Հանրային խորհրդի նախագահ, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պ․գ․դ․, պրոֆեսոր Ալեքսեյ Լուբկովը: 

Նա Խորհրդի մասնակիցներին ներկայացրեց թվային տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված մանկավարժական կրթության անդադար զարգացման հիմնահարցերը: Նիստում քննարկվեցին նաև «ԱՊՀ երկրներում մանկավարժական կադրերի պատրաստման ազգային համակարգ» զեկույցի կառուցվածքի նախագծի վերաբերյալ մի շարք հարցեր:

ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ողջունեց տեսակոնֆերանսի մասնակիցներին և կարևորելով Հանրային խորհրդի՝մանկավարժական կադրերի պատրաստման ազգային միասնական համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը՝ վստահեցրեց, որ հայեցակարգը կքննարկվի բուհի Գիտական խորհրդի առաջիկա նիստում: