ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 Առաջին կուրսեցիների դասերի ժամանակացույցը
30.08.2021
 Առաջին կուրսեցիների դասերի ժամանակացույցը

Մանկավարժական համալսարանը 2021-2022 ուսումնական տարվա առկա ուսուցման բակալավրիատի 1-ին կուրսերի ուսանողներին կդիմավորի սեպտեմբերի 1-ին:

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ բուհի բոլոր մասնաշենքերում իրականացվել են հակահամաճարակային միջոցառումներ՝ ախտահանվել են լսարանները, մասնաշենքերը հագեցվել ախտահանիչ պարագաներով:

Այս ուսումնական տարի ևս ուսանողները կջերմաչափվեն. անհրաժեշտ է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները և դասի պարտադիր ներկայանալ դիմակով:

1-ին կուրսեցիների դասերի ժամանակացույցը` ըստ ֆակուլտետների

1-ին հերթ՝ սկիզբը ժամը 09:30-ին

Պատմության և իրավագիտության ֆակուլտետ (հասցե` Տիգրան Մեծի 17, 3-րդ հարկ, Կարմիր դահլիճ),

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ (հասցե՝ Խանջյան 5, 4-րդ հարկ),

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ (հասցե՝ Խանջյան 5, 7-րդ, 9-րդ հարկեր),

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ (հասցե՝ Խանջյան 5, 6-րդ, 8-րդ  հարկեր),

Բանասիրական ֆակուլտետ (հասցե՝ Ալեք Մանուկյան 13, 3-րդ հարկ),

Գեղարվեստական կրթության ֆակուլտետ (հասցե՝ Ալեք Մանուկյան 13, 4-րդ հարկ),

Կուլտուրայի ֆակուլտետ (հասցե՝ Ալեք Մանուկյան 13ա, 1-ին հարկ),

Օտար լեզուների ֆակուլտետ (ռուսաց լեզու և գրականություն, հասցե՝ Ալեք Մանուկյան 13, 1-ին հարկ,)

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ (մագիստրատուրա 1-ին կուրս, ժամը՝ 11:00-ին, հասցե՝ Խանջյան 5, 5-րդ հարկ),

Սկզբնական կրթության ֆակուլտետ՝ Տարրական մանկավարժություն և մեթոդիկա`ԲԿԾ 1-ԻՆ կուրս «Գ»  և «Դ» խմբեր, ժամը՝ 10:30-ին, 610 լսարան,

 Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա`ԲԿԾ 1-Ին կուրս,  ժամը՝ 10.30, 513 լսարան (հասցե՝ Խանջյան 5, 5-րդ հարկ):

2-րդ հերթ՝ սկիզբը ժամը 12:50-ին

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ (բակալավրիատի 1-ին կուրս՝ ժամը 12:20, հասցե՝ Խանջյան 5, 5-րդ հարկ),

Օտար լեզուների ֆակուլտետ (այլ մասնագիտացումներ՝ ժամը 12:50-ին,  հասցե՝ Ալեք Մանուկյան 13, 1-ին հարկ)

Սկզբնական կրթության ֆակուլտետ՝ Տարրական մանկավարժություն և մեթոդիկա`ԲԿԾ 1-ԻՆ կուրս «Ա»   և «Բ»  խմբեր,  ժամը՝ 12:30-ին, 610  լսարան, Տարրական մանկավարժություն եվ մեթոդիկա» և «նախադպրոցական մանկավարժություն եվ մեթոդիկա, ժամը՝ 12:45 (հասցե` Տիգրան Մեծի 17, 2-րդ հարկ, Կարմիր դահլիճ):

Դասացուցակներն առաջիկայում կտեղադրվեն նաև բուհի պաշտոնական կայքի` www.aspu.am- ի Ֆակուլտետներ բաժնի Ուսանողի անկյուն ենթաբաժնում: