ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի Գիտական գրադարանը կրկին առաջինն է
14.02.2017
ՀՊՄՀ-ի Գիտական գրադարանը կրկին առաջինն է

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը և Հայաստանի Ազգային գրադարանը հրատարակել են «Հայաստանի գրադարանները (վիճակագրական վերլուծություն) 2015» գրքույկը, որտեղ ներկայացված են հանրապետության հանրային և բուհական գրադարանային համակարգի 2015 թվականի աշխատանքային վիճակագրական տվյաները:

17 բուհական գրադարանների թվում է նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը, որը 6-րդ անգամ անընդմեջ գրադարանային հիմնական ցուցանիշներով բուհական և հասարակական գրադարանների համակարգում առաջինն է:
2015 թվականին գրադարանն ունեցել է 21.313 ընթերցող, 1.328.338 հաճախում, 3.825.198 տպագիր նյութի /գիրք, ամսագիր, հանդես, թերթ/ շրջանառություն-տացք: Տարվա միջին ծանրաբեռնվածությամբ յուրաքանչյուր ընթերցող գրադարանից օգտվել է 62 անգամ / և օգտագործել է 179 տպագիր նյութ :

Տարվա ընթացքում գրադարանն իր գրքային պաշարը հարստացրել է 10883 միավոր նոր ուսումնական ձեռնարկներով և ամենաժամանակակից հայկական և արտասահմանյան գրականությամբ :

Գրադարանային ցուցանիշներով Մանկավարժականի գիտական գրադարանը առաջինն է նաև հանրապետության հասարակական գրադարանների համակարգում.ընթերցողների թվով զիջում է միայն Ազգային գրադարանին, սակայն 5 անգամ գերազանցում է վերջինիս հաճախումների թվով:

«Մանկավարժական համասարանի գիտական գրադարանի հաջողությունները պայմանավորված են նաև համապատասխան կառույցի արդյունավետ աշխատանքով. գրադարանում իրականացվող ու տպագիր նյութի քարոզչությանը նվիրված միջոցառումներով՝ «Ամենամյա լավագույն ընթերցող» մրցանակաբաշխություն և նույնանուն գրքույկի հրատարակում, «Չորեքշաբթի» գրական ակումբի ամենշաբաթյա հանդիպում և «Չորեքշաբթի» գրական ժողովածուի հրատարակություն, երկարացված աշատակարգ, շաբաթ և կիրակի օրերին քաղաքացիների սպասարկում»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը: