ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աննա Դավթի Առաքելյան
24.02.2016

Հոգ. գիտ. թեկ., դոցենտ

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ /Կիրառական հոգեբանության ամբիոն

Կրթություն

2006-2011թթ. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի հայցորդ
1998-2003թթ. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետ
Գիտական աստիճան
Հոգեբանական գիտությունների թեկնածու (թեմա՝ «Հիմնային պահանջմունքների և անձնային հատկությունների համահարաբերակցման առանձնահատկությունները (Մանկավարժական Բուհ-ի ուսանողների օրինակով)», Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ին առընթեր գիտական աստիճաններ շնորհող ԲՈՀ-ի Փիլիսոփայության և հոգեբանության 064 մասնագիտական խորհրդի 2014 թ. հունիսի 17-ի նիստում)

Աշխատանքային փորձ

2015թ–ի սեպտեմբեր Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Կիրառական հոգեբանության ամբիոն՝ դասախոս
2015թ. Եվրասիա Միջազգային Համալսարան՝ դասախոս
2014-2015թթ. Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի Ուրարտու Համալսարան՝ Հոգեբանության ամբիոնի դասախոս
2013-2014թթ. «ԱՃ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոն՝ «Նպատակադրում և պահանջմունքներ» անձնային աճի թրեյնինգի վարող
2006-2013թթ. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի դասախոս

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ
«Մանկան հոգեբանության պրակտիկում»
«Սոցիալ-հոգեբանական ակտիվ ուսուցման մեթոդներ»
«Հոգեբանական պրակտիկում»
«Հոգեբանական պրակտիկում և դիֆերենցիալ հոգեբանություն»
« Սոցիալական հոգեբանություն»
Մագիստրատուրա
«Պատերազմական իրավիճակում պրոպագանդայի առանձնահատկությունները»

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
• անձնավորության դրդապատճառային ոլորտ
• անձնային հատկություններ
• անձի հասունության և ադապտիվության, գործունեության և ադապտացիայի արդյունավետության խնդիրներ

Վերապատրաստումներ
2014 մարտ-2015 մարտ - Պոզիտիվ հոգեթերապիայի բազային կուրսի ուսուցում Պոզիտիվ հոգեթերապիայի Բիսբադենյան Ակադեմիային կից, հավաստագիր՝ «Basic Consultant of Positive Psychotherapy», թրեյներ՝ Էթնոհոգեբանության և հեռանկարային հոգեթերապիայի ինստիտուտի տնօրեն Վ. Դիման, Ուկրաինա, ք. Կիև
18- 21 ապրիլ, 2014 թ. - «Արխետիպերի թատրոն» մեթոդիկայի 4-րդ մոդուլ, խմբավար՝ բժիշկ, հոգեթերապևտ, ՌԴ Մասնագիտական հոգեթերապևտիկ լիգայի փոխնախագահ Ի. Ա. Չեգլովա, ք. Մոսկվա, 24 ժամ
26-29 ապրիլ, 2013 թ. «Մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում» վերապատրաստման դասընթացի առաջին փուլ
8-10 փետրվար, 2013 թ. Անձնային աճի խումբ (12 ժամ), Խմբավար՝ կլինիկական հոգեբան Ս. Սաղաթելյան, Բելգիա, ք. Բրյուսել
29-30 սեպտեմբեր, 2012թ.- Հոգեթերապևտիկ խումբ (12 ժամ), խմբավար՝ բժիշկ, հոգեթերապևտ, ՌԴ Մասնագիտական հոգեթերապևտիկ լիգայի փոխնախագահ Ի. Ա. Չեգլովա, ք. Մոսկվա
14-17 սեպտեմբեր, 2012թ.- Անձնային աճի խումբ՝ գեշտալտ թերապիայի մեթոդով(20 ժամ), խմբավար՝ Վրաստանի հոգեբանների և հոգեթերապևտների ասոցիացիայի նախագահ, Գեշտալտ-թերապիայի և ընտանեկան հոգեթերապիայի Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ս. Վերուլաշվիլի
21-23 փետրվար, 2012թ. «Դպրոցական պրակտիկան ներառական կրթությամբ դպրոցներում» , ՀՊՄՀ
28-31 օգոստոս, 2007թ. «Կրեդիտային համակարգը և բուհական կրթությունը» վերապատրաստման 16 ժամյա դասընթաց, ՀՊՄՀ

Հրապարակումներ
1. Առաքելյան Ա. Պատանիների ադապտիվ հնարավորությունները` որպես ադապտացիայի արդյունավետության պայման, «Հասարակություն, ընտանիք, դեռահաս. Արդիական խնդիրներ Հայաստանում և Սփյուռքում» միջազգային գիտա-գործնական համաժողովի հոդվածների ժողովածու, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան, Հայկական հոգեվերլուծական ընկերություն, 2012, էջ 51-55
2. Առաքելյան Ա. Ինքնադրսևորման պահանջմունքների և անձնային հատկությունների փոխհարաբերության առանձնահատկությունները, «Նոր ուսուցիչ նոր դպրոցի համար. Մանկավարժական կրթության բարեփոխման հեռանկարները. Տեսություն և պրակտիկա» գիտաժողովի նյութեր: Երևան, ՀՊՄՀ, 2013թ. Էջ 27-31
3. Առաքելյան Ա. Պահանջմունքների ուսումնասիրությունը գունային փոխհարաբերությունների հոգեսեմանտիկ մեթոդով, Հոգեբանությունը և կյանքը: Զանգակ հրատ., 2013, 1-2, էջ 3-8
4. Պահանջմունքների և անձնային հատկությունների համահարաբերակցման առանձնահատկությունները, Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները 4-րդ միջազգային գիտաժողովի նյութեր: Երևան, 2013, էջ 24-25
5. Ուսանողների սոցիալական պահանջմունքների և անձնային հատկությունների փոխհարաբերությունը, Միջազգային գիտաժողով «Կրթության և գիտության զարգացման արդի հիմնախնդիրները»: Գիտական հոդվածների ժողովածու: Երևան, 2014, էջ 47-54

ORCID ID https://orcid.org/0000-0002-8668-4698 

Լեզուներ` հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն