ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Առցանց համաժողով՝ «Խթանելով ներառական կրթության կայացմանը դպրոցներում»
23.07.2020
Առցանց համաժողով՝  «Խթանելով ներառական կրթության կայացմանը դպրոցներում»

 

Այսօր անցկացվեց «Խթանելով ներառական կրթության կայացմանը դպրոցներում» խորագրով առցանց գիտաժողով:

Առցանց հանդիպմանը մասնակցում էր շուրջ 97 մասնակից Հայաստանից, Վրաստանից, Ավստրիայից, Նոր Զելանդիայից: Համաժողովի նպատակն էր նպաստել Հայաստանում և Վրաստանում ներառական կրթության դրական զարգացմանը:

Պանելային քննարկման ընթացքում Մանկավարժական համալսարանի Համայնքային ներառականության և հաշմանդամության հիմնախնդիրների հետազոտական կենտրոնի, ինչպես նաև հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի ներկայացուցիչները ևս ներկայացրին ոլորտի մասնագետների կրթության գործընթացը, մարտահրավերները և վերջիններիս հաղթահարման ուղիները։

Ձեռնարկը հարթակ է տրամադրել ոլորտում ներգրավված դերակատարներին, միջազգային և տեղի փորձագետներին՝ փորձի փոխանակման, ներառական կրթության հաջողությունների և մարտահրավերների, ինչպես նաև միջազգային փորձի տեղայնացման հնարավորությունների քննարկման համար:

Համաժողովը կազմակերպվել է «Հայկական Կարիտաս», «Կարիտաս Վրաստան» և «Կարիտաս Գերմանիա» կազմակերպությունների նախաձեռնությամբ։ Հրավիրված էին խոսնակներ, պրոֆեսորներ Ավստրիայից, Նոր Զելանդիայից, Գերմանիայից, Կանադայից, որոնք ներկայացրին ոլորտում առկա իրենց փորձը և առաջարկեցին քննարկել վերջիններիս տեղայնացման հնարավոր լուծումները։