ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Առցանց հանդիպում` Էրազմուս+ PROMOEU-ի շրջանակներում
11.06.2021
Առցանց հանդիպում` Էրազմուս+  PROMOEU-ի շրջանակներում

Էրազմուս+ Ժան Մոնե գործողությունների PROMOEU /Եվրոպական ուսումնասիրությունների խթանումը Հայաստանում/ ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ առցանց սեմինար: Մանկավարժական համալսարանն այդ ծրագրի համագործակից բուհ է:

Սեմինարի նպատակն էր ծրագրի համագործակից հայաստանյան համալսարաններում եվրոպական ուսումնասիրությունների հետագա ներդրումը։

Հանդիպմանը ծրագրի համակարգող Սլովենիայի Մարիբոր համալսարանի պրոֆեսոր Էմերիտուս Դեվետակը ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակը, խնդիրները և սպասվող գործողությունները։ Մարիբորի համալսարանի ներկայացուցիչները ներկայացրին նաև իրենց բուհում միջազգայնացման գործընթացը, հետազոտական ծրագրերը, ինչպես նաև եվրոպական ուսումնասիրությունների վերաբերյալ կրթական ծրագրերը։

Այնուհետև համագործակից հայաստանյան բուհերը ներկայացրին իրենց համալսարանում իրականացված և իրականացվող միջազգային հետազոտական և կրթական ծրագրերը։

ՀՊՄՀ միջազգային համագործացկության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանն էլ ներկայացրեց ՀՊՄՀ-ում հաջողությամբ իրականացրած ծրագրերի մասին տեղեկատվություն` շեշտադրելով ծրագրերի հիմնական ազդեցություն ու արդյունքները: