ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Առցանց հանդիպում ՀՊՄՀ-ի հետազոտողների հետ
27.01.2021
Առցանց հանդիպում ՀՊՄՀ-ի հետազոտողների հետ

ERASMUS+ ARMDOCT /Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան/ ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ առցանց հանդիպում ՀՊՄՀ-ի հետազոտողների հետ: 

Հանդիպման նպատակն էր հետազոտողներին, որպես ծրագրի անմիջական շահառուների, ավելի ակտիվորեն ընդգրկել ծրագրի աշխատանքներում:

Հանդիպման ընթացքում ծրագրի ՀՊՄՀ-ի աշխատանքային խումբը ներկայացրեց ծրագրի շրջանակներում մինչ օրս իրականցված գործողությունները, մասնավորապես` աշխատանքային 2-րդ փաթեթով նախատեսված դոկտորական կրթության ազգային քաղաքականության մշակման գործընթացը:

Քննարկումների ընթացքում ՀՊՄՀ-ի հետազոտողները խոսեցին ղեկավարի հետ համագործակցության, աշխատանք-հետազոտություն կապի, հետազոտության թեմայի ընտրության, ընդունելության և մի շարք այլ խնդիրների շուրջ:

Հանդիպման ընթացքում հետազոտողների կողմից վեր հանված նկատառումները կներկայացվեն  դոկտորական կրթության ազգային քաղաքականության մշակման ընթացքում: