ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Առցանց վեբինար` «Ստեղծագործական անհատականությունը միջառարկայական տիրույթում»
25.02.2021
Առցանց վեբինար` «Ստեղծագործական անհատականությունը միջառարկայական տիրույթում»

Յարոսլավլի Կ.Դ. Ուշինսկու անվան պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, արվեստի դոկտոր Տատյանա Զլոտնիկովան հանդես եկավ «Ստեղծագործական անհատականությունը միջառարկայական տիրույթում» խորագրով վեբինարով:

Վեբինարին մասնակցում էին ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության, Կուլտուրայի, Սկզբնական կրթության ֆակուլտետների, ինչպես նաև Մանկավարժության և Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ասպիրանտներ և մագիստրոսներ:

Վեբինարի ընթացքում պրոֆեսոր Տատյանա Զլոտնիկովան ներկայացրեց ստեղծագործական անհատականության գաղափարը որպես փիլիսոփայական, գեղագիտական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մշակութային և պատմականորեն իմաստալից երևույթ:

Նշենք, որ Մանկավարժական համալսարանը համագործակցում է Յարոսլավլի Կ.Դ. Ուշինսկու անվան պետական մանկավարժական համալսարանի հետ. նախնական պայմանավորվածության համաձայն` վեբինարները կրելու են շարունական բնույթ և յուրաքանչյուր ամիս գործընկեր բուհերի ներկայացուցիչները հանդես են գալու համապատասխան վեբինարով: