ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արդյունավետ համագործակցություն` ՀՊՄՀ-ի և ԱրՊՀ –ի միջև
26.08.2020
Արդյունավետ համագործակցություն` ՀՊՄՀ-ի և ԱրՊՀ –ի միջև

Հնգօրյա աշխատանքային այցով Արցախի պետական համալսարանում էր Մանկավարժական համալսարանի կրթության էլեկտրոնային կառավարման բաժնի պետ Անուշ Սարգսյանը:

Համավարակի վտանգով պայմանավորված` ԱրՊՀ-նն այս ուսումնական տարում պետք է ներդնի հեռավար ուսուցման համակարգ: ՀՊՄՀ-ի և Արցախի մայր բուհի համագործակցության շրջանակներում Անուշ Սարգսյանն արցախցի գործընկերներին ներկայացրեց “Google for Education” հարթակի “Google Classroom” հավելվածը, առանձնահատկությունները, գործիքակազմը, առավելությունները:

Հինգ օրվա ընթացքում ԱրՊՀ-ի պրոռեկտորները, ստորաբաժանումների ղեկավարներն ու կրթության կազմակերպման գործընթացի պատասխանատուները ծանոթացան նոր ու արդյունավետ հարթակի գործնականում կիրառելու հմտություններին ու առանձնահատկություններին:

ՀՊՄՀ-ի կրթության էլեկտրոնային կառավարման բաժնի պետ Անուշ Սարգսյանն իր արցախցի գործընկերներին վստահեցրեց` այս հարթակը առավել կիրառելի է հատկապես այն դեպքերում, երբ ուսանողները համալսարան ներկայանալու հնարավորություն չեն ունենա:

«“Google for Education” հարթակի “Google Classroom” հավելվածը ոչ միայն հավելյալ կապի միջոց է, այլև համակարգված ուսումնական գործընթացի մի մաս, որտեղ մասնակցում են կոնկրետ ուսումնական նյութը քննարկելու համար»,-ներկայացնելով Մանկավարժական համալսարանի փորձն այդ ոլորտում`նշեց Անուշ Սարգսյանն ու վստահեցրեց, որ շարունակելու է աջակցել ԱրՊՀ-ին` էլեկտրոնային ուսուցման հարթակը ներդնելու, այն լիարժեք իրականացնելու գործում:

Արցախի մայր բուհի ռեկտոր Արմեն Սարգսյանը պրոֆեսորադասախոսական կազմի անունից շնորհակալություն հայտնեց երկկողմ համագործակցային ծրագրերի արդյունավետ իրականացման համար՝ ընդգծելով Անուշ Սարգսյանի ներդրումը արցախցի գործընկելրների վերապատրաստման գործում: