ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արդյունքներ՝ ուսանողների և աշխատակիցների փոխանակման ծրագրից
25.09.2018
Արդյունքներ՝ ուսանողների և աշխատակիցների փոխանակման ծրագրից

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում 2016-2017 և 2017-2018 ուսումնական տարիների ընթացքում Վարշավայի Էկոլոգիայի և կառավարման համալսարանի և ՀՊՄՀ-ի միջև տեղի է ունեցել ուսանողների և աշխատակիցների փոխանակում:

Մասնավորապես, Կուլտուրայի ֆակուլտետի սոցիալ-մշակութային գործունեության կառավարում մասնագիտության ուսանողուհի Աննա Խալաթյանը և Գեղարվեստական կրթության ֆակուլտետի արվեստի տեսություն, պատմություն և կառավարում  մասնագիտության ուսանող Լևոն Զատիկյանը մեկ կիսամյակ սովորել են վերոնշյալ համալսարանում: 2017-2018 թվականների մայիս ամսին համալսարանը կազմակերպել էր «Միջազգային շաբաթ» խորագրով մեկշաբաթյա ծրագիր, որի նպատակն էր մասնակիցների միջև փորձի փոխանակումը, երկու համալսարանների միջև համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև այլ համալսարանների հետ ծանոթացումը:  Ծրագրին մասնակցել են ՀՊՄՀ-ի Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն դասախոս Անահիտ Ենոքյանը և Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի դասախոս Սիրինե Շողերյանը:

Դասախոսների փոխանակման շրջանակներում Կենսաբանության, քիմիայի և աշխարհարգրության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Սադոյանը մեկ շաբաթյա դասախոսությամբ հանդես եկավ Վարշավայի էկոլոգիայի և կառավարման համալսարանում, իսկ ՀՊՄՀ գեղարվեստական կրթության ֆակուլտետը հյուրընկալեց այդ համալսարանի դասախոսներ Բոգդան Գորչիցային և Յան Միխալկովսկիին:

2018 թվականի մայիսին 5-օրյա այցով ՀՊՄՀ-ում էր նաև Վարշավայի էկոլոգիայի և կառավարման համալսարանի միջազգային համագործակցության և մարկետինգի բաժնի փորձագետ Նատալի Սոկոլովան: Այցի նպատակն էր ներկայացնել Վարշավայի էկոլոգիայի և կառավարման համալսարանում իրականացվող արտասահմանյան ուսանողների հավաքագրման գործընթացը և միջազգայնացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այսպիսով երկու համալսարանների միջև ձևավորվել է արդյունավետ համագործակցություն:

Ներկայացնում ենք Վարշավայի էկոլոգիայի և կառավարման համալսարանի մանրամասն զեկույցը համագործակցության վերաբերյալ: Զեկույցը՝ ստորև: