Ասիստենտ
Ասիստենտ/Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոն
Կրթություն
1985-1989թթ.՝ Խ.Աբովյանի անվան Մանկավարժական ինստիտուտ, Կուլտուրայի ֆակուլտետ,Կինոյի և լուսանկարչության բաժին։
1986-1988 թթ․ Խ.Աբովյանի անվան Մանկավաժական ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ, լրագրության բաժին։
Աշխատանքային փորձ
2002թ-ից առ այսօր՝ Խ.Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարան, Կուլտուրայի ֆակուլտետ Օպերատորության,գեղարվեստական լուսանկարչության և ՍՄԳ ամբիոն։ 2002-2010 թթ․Հայաստանի զարգացման գործակալություն։
1997թ.` «Լոգոս» հետազոտական կենտրոն։
1994թ.` Խ.Աբովյանի անվան Մանկավարժական ինստիտուտ։
1990-ից` «Կոմպլեքս» Ս.Պ.Ը.-ի լուսանկարիչ դիզայներ։
1990թ.` Հայկական վավերագրական ֆիլմերի «Հայկ» ստուդիա։
1984թ.` Հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիա։
1983թ.` Էլեկտրասարքավորումների գործարան։
Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ` Գեղարվեստական լուսանկարչության վարպետություն, Ֆոտոլուսավորություն, Պատկերի գրաֆիկական մշակում,Իրադարձային լուսանկարչություն,Կիրառական լուսանկարչություն։
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Ժյուրիի անդամ ՝ Վահան Թեքեյան մրցանակաբաշխության լուսանկարչության անվանակարգում` կազմակերպված Թեքեյան մշակութային միության կողմից։
Ժյուրիի անդամ՝ ԵՊՀ-ում կազմակերպված լուսանկարչական աշխատանքների մրցանակաբաշխությունում։
«Աշնան մեղեդի» խորագրով ցուցահանդեսի կազմակերպում, ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետում։
Ալբերտ Յավուրյանի հիշատակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես, Թեքեյան կենտրոնում։
Համագործակցություն Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հետ։
2013թ-ին վավերագրական ֆիլմ՝ Հ.ՈՒ.Ջ.-ի գործունեության մասին։
Թեքեյան մշակութային միության կողմից կազմակերպված տեսաֆիլմի նկարահանում։
2016թ. Հելիոս բժշկական կենտրոնում հատուկ բժշկության մեջ կիրառվող լուսանկարչության դասավանդում։
2017 թ․ Հելիոս պոտոլոգիայում հատուկ լուսանկարչության դասընթցներ բժշկական անձնակազմին ։ Մշակվել և ձևավորվել է ախտանիշները նկարահանելու մեթոդ։
2016-2017թ․ Երևանի պետական խամաճիկների թատրոնում կազմակերպվել է տեսաֆոտոնկարահանումներ որին մասնակցել են ուսանողներ։
2018 թ Երևանյան Շեքսպիրյան 13-րդ միջազգային թատրերական փառատոնի նկարահանումներ։
2018 թ․ ՀՊՄՀ Օպերատորության,գեղարվեստական լուսանկարչության և ՍՄԳ ամբիոնի ուսանղների մասնակցությամբ լուսանկարչական ցուցահանդես Հայարտ մշակութային կենտրոնում։ Ցուցահանդեսը ներկայացված է եղել ՀՊՄՀ ASPU Photo Gallery-ում։
2019 թ․ լուսանկարների միջոցով լուսաբանել է Արտավազդ թատերական մրցանակաբաշխությունը և միջազգային թատերական նախագիծը։
2019թ․ շնորհակալագիր Երևանյան Շեքսպիրյան 14-րդ միջազգային թատրերական փառատոնի նկարահանւման համար։
2019 թ տեսաֆիլմ Խաչատուր Աբովյանի տուն թանգարանի կողմից կազմակերպված Արարարատյան վերելք -190 խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի ու հանդիսավոր փակման միջոցառման մասին։
2020 թ․ ՀՊՄՀ անցյալը և ներկան ներկայացնող <Հին ու նոր> խորագրով լուսանկարչական ցուցահանդես ներկայացված է էլեկտրոնային տարբերակով ՀՊՄՀ ASPU Photo Gallery-ում։Ցուցադրությունը կազմակերպվել է ՀՊՄՀ թանգարանի հետ համատեղ։
2021թ․ ցուցահանդես Նարեկացի արվեստի միությունում Գեղարվեստական լուսանկարչություն խորագրով։Ցուցահանդեսին մասնակցել են ինչպես ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության,գեղարվեստական լուսանկարչության և ՍՄԳ ամբիոնի ուսանողներ և շրջանավարտներ և բազմաթիվ լուսանկարիչներ։ Ցուցահանդեսը ներկայացված է առցանց տարբերակով ՀՊՄՀ ASPU Photo Gallery-ում։ Էլեկտրոնային ցուցահանդեսը անըդմեջ թարմացվում է նոր անուններով և նոր աշխատանքներով։Ցուցահանդեսի մասին նկարահանվեցին տեսանյութ եր ու հրապարակվեցին հոդվածներ Ազգ թերթում։ Ցուցահանդեսի էլեկտրոնային հարթակում կազմակերպվում է գեղարվեստական լուսանկարների վերնագրում դիտողների կողմից,որը խթանում է պատկերավոր արվեստի և գրավոր խոսքի զարգացմանը։
2021 թ․ նոյեմբերի 15-20-ը ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության,գեղարվեստական լուսանկարչության և ՍՄԳ ամբիոնի ուսանողների հետ կազմակերպել է Երևանյան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի լուսանկարչական աշխատանքներով լուսաբանումը։ 2021 թ․-ի նոյեմբերի 26-ին Կոնստանտին Ստիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում լուսանկարչական աշխատանքներով լուսաբանել է ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի 85 ամյակի հուշ-երեկոն։
2021 թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հելիոս բժշկական կենտրոնում մասնագիտացված բուժական նպատակով լուսանկարահանման պրոցեսին։
2021 թ․ նոյեմբերի 18-ին Լոռու մարզի Դսեղ գյուղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում լուսանկարչական աշխատանքներով լուսաբանել է Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան 135 դպրոցի աշակերտների Հովհաննես Թումանյանի հեքիաթների բեմականացումը չիներեն լեզվով։
2022 թ․ հունվարի 31-ից փետրվարի 4-ը կազմակերպել է ցուցահանդես <100 արևներից էլ պայծառ> խորագրով Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում։Ցուցահանդեսին մասնակցել են ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության,գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի ուսանողները և շրջանավարտները։ Ցուցահանդեսի փակման արարողությունից հետո ստորագրեցին համագործակցության հուշագիր ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության,գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի վարիչ Ռուբեն Երզինկյանը և Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի տնօրեն Գարեգին Ներսիսյանը ։
2022 թ․ փետրվարի 18-ին ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության,գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի ուսանողների և շրջանավարտների հետ լուսանկարչական աշխատանքներով լուսաբանել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանի այցելությունը Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոց։
2022 թ․ փետրվարի 21-ին վարպետաց դաս Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում < Լուսանկարչության դասավանդման հիմունքները դպրոցում> թեմայով։
2022 թ․ մարտ Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում լուսանկարների նկարահանում չինարենի դասագրքի համար։
2022 թ․ մարտի 16-ին վարպետաց դաս <Արդի լուսանկարչության հիմնախնդիրները> թեմայով Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցում։
2022 թ․ ապրիլի 5-ին վարպետաց դաս <Լուսանկարչությունն ու համացանցը> թեմայով Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում։ Նախապատրաստական աշխատանք աշակերտների հետ ապրիլ ամսին տեղի ունեցող ցուցահանդեսին։
2022 թ․ ապրիլի 6-ին վարպետաց դաս <Լուսանկարի ընկալումը> թեմայով Արամուսի Վլադիմիր Առաքելյանի անվան դպրոցում։
2022 թ․ հոկտեմբերին Հելիոս բժշկական կենտրոնում բժշկական նպատակով հատուկ լուսանկարահանման դասընթացներ։ 2022թ․ հոկտեմբերի 17-22-ը ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության,գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի ուսանողների հետ լուսանկարչական աշխատանքներով լուսաբանել է Երևանի Շեքսպիրյան թատերական միջազգային փառատոնը։ 2022 թ․-ի նոյեմբերի 1-ին համագործակցել է ՀՊՄՀ 100 ամյակին նվիրված < Իմ աշխարհը այսօր և վաղը> խորագրով գեղարվեստական լուսանկարչական ցուցահանդեսին Հովհանննես Թումանյանի տուն-թանգարանում։ 2022թ․ դեկտեմբերին ASPU Photo Gallery օնլայն հարթակում ՀՊՄՀ թանգարանի , Լրատվության և հանրության հետ կապերի կենտրոնի հետ բացել է <Հին ու նոր > խորագրով Մանկավարժական համալսարանի անցյալն ու ներկան ներկայացնող օնլայն լուսանկարների ցուցահանդրությունը։ 2023թ․-ի ապրիլի 5-ին Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցում տեղի ունեցավ գեղարվեստական լուսանկարչական ցուցահանդես ։Կազմակերպիչ Ա․Ա․ Խաչատրյան ։Ցուցահանդեսին մասնակցում էին ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության,գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի ուսանողները,շրջանավարտները և 135 դպրոցի աշակերտները։Ցուցահանդեսը նվիրված էր ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության,գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի և 135 դպրոցի հետ կնքած համագործակցության հռչակագրի մեկ ամյակին։
2023թ․ հուլիսի 11-ին Նարեկացի արվեստի միություն տեղի ունեցավ < Ջազ պլյուս գեղարվեստական լուսանկարչություն> խորագրով միջոցառումը։ Միջոցառման կազմակերպիչներ դասախոս Ա․Ա․Խաչատրյան,երաժիշտ Հարություն Սարգսյան։Միջոցառմանը լուսանկարչական աշխատանքներով հանդես եկան ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության,գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի ուսանողները և շրջանավարտները։
2023թ․-ի հոկտեմբերի 30-ին Երևանի կենտրոն թաղապետարանում տեղի ունեցավ <Երևան Կենտրոնը խոշորացույցի տակ> խորագրով լուսանկարչական ցուցահանդես-մրցույթը։Ցուցահանդես-մրցույթին մասնակցեցին ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության,գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի ուսանողները և շրջանավարները։ Մրցանակային երկրորդ տեղը զբաղեցրեց գեղարվեստական լուսանկարչության բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի Նանե Ալեքսանյանը կուրսի ղեկավար Ա․Ա․ Խաչատրյան։
2023թ․-ի նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ <Ստեղծագործական ուղի> խորագրով գեղարվեստական լուսանկարների ցուցահանդեսի մրցութային մասի ամփոփումը ։Հանձնվեցին խրախուսական մրցանակներ գեղարվեստական լուսանկարի լավագույն վերնագրման համար։ Ցուցահանդեսի կազմակերպիչ Ա․Ա․ Խաչատրյան։
Հրապարակումներ
Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի 45-ամյա հոբելյանին նվիրված հրատարակության լուսանկարներ։
2010 թ. ՛՛The European Times՛՛ ամսագիր լուսանկարչական աշխատանքներ։
Տպագրված լուանկարներ «Ազգ» օրաթերթում, Թեքեյան մշակութային միության կողմից կազմակերպված հրատարակություններում, «Մանկավարժական համալսարան» թերթում ։
Գեղանկարիչներ Զախար Խաչատրյանի և Սրապիոն Դանիելյանի բուկլետի լուսանկարչական աշխատանքներ։
2014 թ․Ռուբեն Միրզախանյան, Հրավարդ Հակոբյան Սոցիալիստական ռեալիզմը և խորհրդահայ կերպարվեստը գրքի լուսանկարչական աշխատանքներ։
2012 թ․,2016 թ․Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի 90 ամյակին նվիրված գրքի և բուկլետների լուսակարչական աշխատանքներ։
Պարգևներ
2003 թ.Շնորհակալագիր ՀՊՄՀ-ի ռեկտորի կողմից՝ մանկարժական կադրերի պատրաստման գործում ունեցած ավանդի համար։
2016 թ․ Շնորհակալագիր ՀՊՄՀ-ի ուսխորհրդի կողմից ։ ՈՒսանողների հետ աշխատանք կազմակերպելու համար։
2017 թ․ Մասնակցել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից կազմակերպված դասընթացներին և ստացել է վկայական։
2017 թ․ Շնորհակալագիր Գեղարվեստական կրթության ֆակուլտետի կողմից։
2018 թ․ Շնորհակալգիր Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի կողմից՝Մեխակ Մեխակյանի լսարանի ձևավորման համար։
2019 թ շնորհակալագիր ՀՀ Մշակույթի նախարարության ժողովուրդների բարեկամության շքանշանակիր Կ․Ս․ Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի կողմից թատերական ներկայացումները տեսա-ֆոտո նկարահանման համար։ 2019թ-ի նոյեմբերի 20-ին Արմմոնո պլյուս թատերական փառատոնը լուսաբանելու համար ստացել է շնորհակալագիր։
2020 թ․ շնորհակալագիր Խամաճիկների պետական թատրոնում ներկայացուների լուսատեսանկարահանումների համար։
2021թ․ ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Ռեժիսուրայի ամբիոնի բակալավր ավարտական 4-րդ կուրսում նկարահանվել է դիպլոմային աշխատանքներ,որի համար տրվել է շնորհակալագիր։
Լեզուներ`հայերեն, ռուսերեն, անգլերեն