ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արմեն Գրիգորյանը ՀՊՄՀ-ի մագիստրոս էր
21.10.2020
Արմեն Գրիգորյանը ՀՊՄՀ-ի մագիստրոս էր

Հայրենիքի սահմաները պաշտպանելիս զոհվել է Մանկավարժական համալսարանի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցմամբ իրավագիտության բաժնի մագիստրոս Արմեն Գրիգորյանը: 

Արմեն Գրիգորյանը Սիսիան քաղաքից էր, աշխատում էր ՀՀ ՊՆ-ում, ավագ լեյտենանտ էր: Կուրսընկերներն ընդգծում են՝ թեև աշխատանքի պատճառով հաճախ բացակայում էր դասերից, բայց նախատեսված ժամկետում հաջողությամբ ու բարձր գնահատականներով էր հանձնում քննությունները, լրացնում բացթողումները: 

«Տխուր եմ, բայց հպարտ...Ավագ լեյտենանտին վայել փայլուն կատարեցիր քո առջև դրված մարտական գործողությունը: Քո կյանքի գնով փրկեցիր կյանքեր: Հպարտ եմ, որ ունեմ քեզ նման եղբայր»,-նշել է Արմեն Գրիգորյանի քույրն իր ֆեյսբուքյան գրառման մեջ:

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Արմեն Գրիգորյանի հարազատներին, զինակիցներին, ընկերներին։