Պրոֆեսոր
Պրոֆեսոր /Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոն
Կրթություն
1984թ. Ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտը,
Հեղինակ-կինոօպերատոր մասնագիտությամբ /Սերգեյ Մեդինսկու արվեստանոց/:
Աշխատանքային փորձ
2016թ-ից դասավանդում է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետում:
2000թ-ից դասավանդում է Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական ինստիտուտում, արվեստանոցի ղեկավար, պրոֆեսոր:
1979թ-ից աշխատել է «Հայֆիլմ» և «Հայկ» կինոստուդիաներում:
Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ՝ Օպերատորական վարպետություն, Կինոլուսավորություն, Կոմպոզիցիա
Մագիստրատուրա՝ Օպերատորական ընկալում, Պատկերի համադրում, Սերիալների նկարահանման առանձնահատկությունները
Ստեղծագործական հետաքրքրությունների շրջանակը
Մասնակցել է 40-ից ավելի վավերագրական և խաղարկային ֆիլմերի ստեղծմանը: Բազմաթիվ միջազգային կինոփառատոնների մասնակից և դափնեկիր: Միջազգային բազմաթիվ կինոփառատոններում եղել է ժյուրիի անդամ, վարել վարպետաց դասեր, ունեցել սեփական ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրություններ:
Մասնագիտությամբ լինելով հիմնականում կինովավերագրող, որպես ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ և պրոդյուսեր նկարահանել է բազմաթիվ հեղինակային ֆիլմեր:
1990թ.- Ընդամենը 4 ժամ /Մ. Թեթչեր/
1994թ.- Հայաստանի Հանրապետություն
1998թ.- Թափառող մենակյացը
2001թ.- Սև լուսին
2002թ.- Հեքիաթ թևավոր ձիու մասին
2004թ.- Ձկների համաստեղության ներքո
2006թ.- Հույս, հավատ, սեր
2007թ.- Գրիգոր Գուրզադյան
2009թ.- Ես Ապրում եմ
2010թ.- Երկաթե դարպասներ
2012թ.- Մենք կանք...
2012թ.- Իմ սահմանը
2013թ.- Հաղպատ, Սանահին, Արդվի
2014թ.- Երազանքների պատը
2014թ.- Վերադարձ կամ Մենք կանք...2
2016թ.- Զրոյից նոր կյանք
2016թ.- Վերջին ցանկությունուն
Պարգևներ
"Հեքիաթ թևավոր ձիու մասին" – "Ոսկե Տավրիդա" գլխավոր մրցանակ, Յալթայի Միջազգային կինոհեռուստափառատոն, 2002թ.
"Հեքիաթ թևավոր ձիու մասին" – "Ոսկե ծիրան" գլխավոր մրցանակ, Երևանի Ոսկե ծիրան առաջին Միջազգային կինոփառատոն, 2002թ.
"Հույս, հավատ, սեր" – Գլխավոր մրցանակ, Սմոլենսկի "Նոր կինո XXI դար" Միջազգային կինոփառատոն, Ռուսաստան 2006թ.
"Երկաթե դարպասներ" - Գլխավոր մրցանակ, «Filmes Sobre Arte» Լիսաբոնի Միջազգային կինոփառատոն, Պորտուգալիա 2013թ.
"Վերջին ցանկություն" – Գլխավոր մրցանակ, Մինսկի " Eurasia.DOC " Միջազգային կինոփառատոն, Բելորուսիա 2017թ.
"Վերջին ցանկություն" – Լավագույն Լիամետրաժ Ֆիլմ, Սևաստոպոլի Միջազգային կինոփառատոն, Ռուսաստան 2018թ.
Լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն