ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արմենուհի Սուրենի Հակոբյան
26.02.2016

Դասախոս

hakobyan.armenuhi04@aspu.am

Դասախոս/Ռուսաց լեզվի և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Կրթություն
1999թ. – ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ, բանասիրության, մանկավարժության բակալավրի աստիճան «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտությամբ
2003 թ. – ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ, բանասիրության մագիստրոսի աստիճան «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտությամբ
2006 թ. – ԵՊՀ հումանիտար ֆակուլտետների համար ռուսաց լեզվի ամբիոնի հայցորդ

Աշխատանքային  փորձ
2016 թ. – Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ ռուսաց լեզվի ամբիոնի դասախոս
2006 թ. – Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ, գործավար, օտար լեզուների մեթոդմիավորման նախագահ

Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Վերջին 10 տարիների ընթացքում զբաղվել եմ հետևյալ խնդիրների ուսումնասիրությամբ.
• Բայակերտ գոյականների ուսումնասիրության գործառութա¬իմաստաբանական տեսակետը և դրանց համեմատական վերլուծությունը ռուսերենում և հայերենում
• Ինտենսիվության նշանակությամբ ռուսերենի ածականները և դրանց բառակազմական համարժեքները հայերենում
• Ռուսերենի որպես օտար լեզվի դասավանդման մեթոդիկա

Ներդրում ուսումնական գործընթացում
• Էլեկտրոնային կրթական ռեսուրս` LMS-համակարգ Google Classroom,
• Դասընթացների (վեբ-սենյակների) ստեղծում ուսանողների (առկա բաժնի բակալավրների/մագիստրոսների համար նախատեսված ծանրաբեռնվա¬ծության հիման վրա),
• Ուսումնամեթոդական նյութի տեղադրում վեբ-սենյակներում,
• Ձայնա-, տեսա-, լուսա- և գրքաէլեկտրոնային նյութի կիրառում ինչպես օնլայն-ռեժիմում (վեբ-սենյակներում), այնպես էլ օֆֆլայն-ռեժիմում (լսարաններում),
• Թեստերի ստեղծում (Google Document ձևաչափով), ստուգում և գնահատում օնլայն-ռեժիմում (վեբ-սենյակներում),
• Տնային հանձնարարության կատարման վերահսկում օնլայն-ռեժիմում (վեբ-սենյակներում),
• Բոլոր գնահատականների ներբեռնում Google Աղյուսակներում (կատարած աշխատանքի համար ինչպես դասապրոցեսին ստացած, այնպես էլ միջին գնահատականների) և տվյալ փաստաթղթի տեղադրում վեբ-սենյակում:

Վերապատրաստումներ

1. ԺԲՌՀ ռուսերենի որպես օտար լեզվի վերապատրաստման ֆակուլտետ // Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան: Վերապատրաստման դասընթացներ «Ռուսերենի որպես օտար լեզվի դասավանդումը արդի կրթական միջավայրում» լրացուցիչ պրոֆեսիոնալ կրթության ծրագրի շրջանակներում` 20 ժամ ծավալով, 27.02.2017-01.03.2017 թթ.:
2. «Ա.Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտ» Դաշնային պետական բյուջետային կրթական հաստատություն բարձրագույն կրթությամբ // Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան: Վերապատրաստման դասընթացներ «Ռուսաց լեզուն ԱՊՀ երկրների կրթական տարածքում» լրացուցիչ պրոֆեսիոնալ ծրագրի շրջանակներում` 24 ակադեմիական ժամ ծավալով, նոյեմբերի 18-19, 2016 թ.:
3. ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտ: Հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթաց «Ռուսաց լեզու»-ից, 20.06.2016 – 06.10.2016 թթ.:
4. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման թերթ, 08.02.2012 թ.:
5. ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտ: Հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթաց «Ռուսաց լեզու»-ից, նոյեմբերի 5-19, 2011 թ.:
6. Ռուսաց լեզվի ուսումնամեթոդական ռուսաստանյան կենտրոն ՀՀ-ում (Россотрудничество), ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտ: «Հայաստանի ժամանակակից ուսուցչի դպրոց» Հանրապետական նորարական մանկավարժական ծրագրի շրջանակում կազմակերպված «Ժամանակակից տեղեկատվական հաղորդակ¬ցական տեխնոլոգիաների օգտագործումը ռուսաց լեզվի դասերին» դասընթաց` 36 ժամ ծավալով, 2011 թ.:
7. ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտ: Ռուսաց լեզվի ուսուցիչների համար կազմակերպված վերապատրաստման 30-ժամյա դասընթացներ, 24.03.2010 – 15.04.2010 թթ.:
8. Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան: Վերապատրաստման դասընթացներ «Դպրոցի բարեփոխում։ Ռուսաց լեզվի և գրականության ուսուցման նոր մոտեցումներ և մեթոդներ: Լեզվաերկրաբանություն» ծրագրի շրջանակներում, նոյեմբերի 10-25, 2008 թ.:


Հրապարակումներ
Հեղինակ է 9 հրապարակումների

1. Ռուսերենի բայակերտ գոյականների ուսումնասիրության գործառութա-իմաստաբանական տեսակետը // II Միջազգային գիտագործնական կոնֆերանսի գիտական հոդվածների ժողովածու` «Ռուսաց լեզուն դարերի խաչմերուկում` ավանդույթներ և նորարարություններ ռուսագիտության մեջ» (սեպտեմբերի 22-25, 2015 թ.), Երևան, ՀՌՀ, 2016, էջ 43-49:
2. Ոչ ստորոգելիական անվանական կառուցվածքները որպես «թաքնված» նախադրանքի արտահայտման միջոց – տպագրության փուլում է:
3. Բայակերտ գոյականների բառակազմական կառուցվածքը // Ռուսաց լեզուն Հայաստանում, 2016 / 4 (101), Երևան, 2016, էջ 29-35:
4. Բայանվանական կառուցվածքների գոյականական բաղադրիչը որպես նախադասության ստորոգելիի իմաստաբանական միջուկ – տպագրության փուլում է:
5. Ինտենսիվության նշանակությամբ ածականների կազմության եղանակները // «Ժամանակակից ռուսագիտության խնդիրները» գիտամեթոդական ամսագիր, 2016 (1), Երևան, ՀՊՄՀ, 2016, էջ 121-132:
6. Ինտենսիվության նշանակությամբ ռուսերենի ածականները և դրանց բառակազմական համարժեքները հայերենում // Մանկավարժության և հոգեբանության խնդիրները – տպագրության փուլում է:
7. Ռուսերենի բայակերտ գոյականների ուսումնասիրության գործառութային տեսակետը - «Ռուսաց լեզվի գործառության խնդիրները Հայաստանի Հանրապետությունում»։ Միջազգային գիտական կոնֆերանսի նյութերը 6-7 նոյեմբերի, 2006 թ., Երևան, Լինգվա, 2006, էջ 18:

 Ուսումնական ձեռնարկներ

1. Ռուսաց լեզու - Պետական ավարտական և միասնական քննությունների թեստերի ժողովածու, Երևան, ՀՊԱՀ, 2010, էջ. 78։
2. Ավարտական քննությանը նախապատրաստվելու հավելյալ ծրագիր «Ռուսաց լեզու» առարկայից - «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Անգլերեն» և «Ռուսաց լեզու» առարկաներից պետական ավարտական քննությունների նախապատրաստման ուղեցույցներ և թեստեր, Երևան, ՀՊԱՀ 2008, էջ. 149։

Ուսումնական, ուսումնամեթոդական ձեռնարկների, ժողովածուների և գիտամեթոդական ամսագրերի տեխնիկական խմբագրում

1. Պետական ավարտական և միասնական քննությունների թեստերի ժողովածու (Երևան, ՀՊԱՀ, 2010) – Տեխնիկական խմբագիր և սրբագրիչ,
2. «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Անգլերեն» և «Ռուսաց լեզու» առարկաներից պետական ավարտական քննությունների նախապատրաստման ուղեցույցներ և թեստեր (Երևան, ՀՊԱՀ 2008) – Տեխնիկական խմբագիր և սրբագրիչ:


Լեզուների իմացություն

• Հայերեն
• Ռուսերեն
• Անգլերեն