ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արմինե Գրիգորի Վահանյան
26.02.2016

Բան.գիտ.թեկ, դասախոս

vahanyanarmine04@aspu.am

Բան.գիտ.թեկ.,դասախոս/Ռուսաց լեզվի ամբիոն

Կրթություն
2002-2006թթ. Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ասպիրանտուրա
1997-2002թթ. Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարան, ռուսաց լեզվի և գրականության և օտար լեզուների (անգլերեն) ֆակուլտետի ուսանող

Գիտական աստիճան

2014թ. Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ Ժ.02.02 - «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» մասնագիտությամբ

Աշխատանքային փորձ

2015թ. ցայսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի դասախոս
2014-2015թթ. Քվանտ վարժարանի ռուսաց լեզվի ամբիոնի ուսուցիչ
2008-2014թթ. Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռուս և սլավոնական լեզվաբանության ամբիոնի դասախոս
2006-2007թթ. Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դասախոս
2006-2007թթ. Երևանի հումանիտար ինստիտուտ, լեզվաբանության դասախոս
2003-2008թթ. Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի դասախոս
2003-2005թթ. Մոսկվայի սերվիսի պետական համալսարանի (երևանյան մասնաճյուղ) օտար լեզուների ամբիոնի դասախոս

Վերջին տարիների ընթացքում Հայաստանում և արտասահմանում մասնակցել եմ շուրջ 10 միջազգային գիտաժողովների և սեմինարների։

Հեղինակ եմ 15 հրատարակությունների, այդ թվում՝
3 բուհական դասագիրք (համահեղինակությամբ)
11 հոդված
1 ուսումնական ձեռնարկ (համահեղինակությամբ)

Կարդացվող դասընթացներ

Ռուսաց լեզուն որպես օտար (բակալավրիատ)
Ռուսաց լեզուն մասնագիտական հաղորդակցման ոլորտում (մագիստրատուրա)
Անգլերեն լեզու (բակալավրիատ)
Լեզվաբանության ներածություն (բակալավրիատ)
Ընդհանուր լեզվաբանություն (բակալավրիատ)
Ռուսաց լեզվի պրակտիկում (բակալավրիատ)

Գիտական հետաքրքրությունների շրջանակը

Վերջին 12 տարիների ընթացքում աշխատել եմ հետևյալ խնդիրների շուրջ.
ռուսաց, հայոց և անգլերեն լեզուների համեմատական տիպաբանություն,
բառակազմություն և բառագիտություն
դարձվածաբանություն
օտար լեզուների դասավանդման մեթոդիկա
 թարգմանության տեսություն

Լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն