«... 200 լրակազմ զինվորական ներքնաշորերը այսօր կհանձնենք Գորիսի հոսպիտալ». -Արտակ Բարսեղյանի ֆեյսբուկյան վերջին գրառումն է:
Դրան հաջորդում են ցավակցության ու ափսոսանքի խոսքեր: Արտակը Մանկավարժական համալսարանի 2010 թվականի շրջանավարտ էր` կերպարվեստ մասնագիտությամբ, ուսումնառության տարիներին Գեղարվեստական կրթության ֆակուկտետի Ուսխորհրդի նախագահն էր: Հասարակական ակտիվությունն ու մարդասիրությունը նրա կենսակերպն էր. Արտակ Բարսեղյանը օգնություն էր հասցնում հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված մեր քաջորդիներին` հոսպիտալ: Չհասցրեց...... Զոհ դարձավ անհեթեթ ու ողբերգական ավտովթարի: Արտակ Բարսեղյանի հիշատակն ու անմոռաց նվիրումը հայրենիքին երկար կհիշեն նրան կրթած դպրոցում, համալսարանում, այն կրթօջախում, որտեղ այսօր ինքն էր արդեն դասավանդում:
Մանկավարժական համալսարանի աշխատակազմն ու ուսանողներն իրենց վշտակցությունն են հայտնում Արտակ Բարսեղյանի հարազատներին, մտերիմներին, նրան անչափ գնահատող ու սիրող մանկավարժներին և աշակերտներին: