ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխատանքային այց՝ «Better Teaching for better future» ծրագրի շրջանակներում
20.12.2022
Աշխատանքային այց՝ «Better Teaching for better future» ծրագրի շրջանակներում

«Better Teaching for better future» ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն ու Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը աշխատանքային այցով հյուրընկալվել էին ծրագրի համակարգող՝ Ցյուրիխի մանկավարժական համալսարանում:

Հանդիպմանը ներկա էին նաև Մոլդովայի մանկավարժական, Իլիայի պետական համալսարանների և Վրաստանի ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչները:

Ծրագրի մեկնարկել է 2 տարի է առաջ․ նպատակն է բարելավել ուսուցիչների շարունակական կրթությունը, տեղայնացնել շվեյցարական իրականության մեջ առկա արդի մեթոդական ուղեցույցներն ու կիրառելի դարձնել ինչպես ՀՊՄՀ ուսանողների, այնպես էլ գործող ուսուցիչների համար:

Եռօրյա հանդիպումների ընթացքում կողմերը ներկայացրին թարգմանած և վերամշակած տարբերակները, որոնք ծրագրի համակարգողները գնահատեցին դրական։ Քննարկվեցին նաև հետագա քայլերն ու պլանները:

Նշենք, որ «Better Teaching for better future» ծրագիրը շարունակվում է․ նախատեսվում են փոխադարձ այցեր:

Մասնավորապես, 2023թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ՀՊՄՀ-ն կյուրընկալի աշխատանքային խմբին։ Այդ ընթացքում թարգմանված կլինեն նաև ձեռնարկները, կմշակվի վերապատրաստման ծրագիրը, որոնք հետագայում յուրաքանչյուր համալսարանում կիրականացվեն ըստ ներայացաված պլանի և ժամանակացույցի: