Ապրիլի 7-11-ը ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Սլովենիայի Մարիբորի համալսարանում էր։
Պատվիրակության կազմում էին ֆակուլտետի Գիտության և միջազգային համագործակցության գծով դեկանի տեղակալ Սամվել Պողոսյանն ու Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը։
Erazmus+ ծրագրի շրջանակներում կայացած այցի ընթացքում հանդիպումներ եղան Մարիբորի համալսարանի Միջազգային կապերի բաժնի աշխատակիցների, Արվեստի ֆակուլտետի պատմության բաժնի ղեկավար և դասախոսական կազմի հետ։
Արդյունքում՝ գիտակրթական ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ ձեռք բերվեցին մի շարք նոր պայմանավորվածություններ։
Այցի շրջանակներում Մարիբորի համալսարանի իրենց գործընկերների համար սլովեն պատմաբաններն ու արևելագետները Հայաստանի պատմության և մշակույթի վերաբերյալ հանդես եկան հանրային դասախոսությամբ։
Նշենք, որ Erazmus+ ծրագրի շրջանակներում նախատեսվում է դասախոսների և ուսանողների փոխանակման նոր ծրագրեր․առաջիկայում Մարիբորի համալսարանի SCOPUS գիտաչափական շտեմարանում ընդգրկված գիտական հանդեսներում աբովյանականները հնարավորություն կունենան հրատարակել նաև պատմագիտական հոդվածներ։
Սլովենիա կատարած այցն ամփոփվեց Մարիբորի համալսարանի գործընկերների ուղեկցությամբ կազմակերպված քաղաքի պատմական հուշարձաններ այցելությամբ։