ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխատանքային հանդիպում՝ Էրազմուս + Բուսթ ծրագրի շրջանակներում
02.06.2017
Աշխատանքային  հանդիպում՝ Էրազմուս + Բուսթ ծրագրի շրջանակներում

Օրերս Մանկավարժական համալսարանում Էրազմուս + Բուսթ /Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարությունների և մարքեթինգի խթանում/ ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում հայաստանյան գործընկեր համալսարանների ներկայացուցիչների,  Եվրասիա  և Հայ-ռուսական  համալսարանների ներկայացուցիչների միջև:

Հանդիպման ընթացքում Եվրասիա համալսարանի Որակի Ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանը, Հայ-ռուսական համալսարանի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Սյուզաննա Շամախյանն ու  միջազգային ծրագրերի ղեկավար Վերոնիկա Աղաջանյանը Բուսթ ծրագրի գործընկեր համալսարանների ներկայացուցիչներին ծանոթացրին միջազգայնացման ներդաշնակության զարգացման (Harmony) ծրագրի ընթացքին և արդյունքներին:

Ներկայացվեց միջազգային գործունեության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և վերլուծության մեթոդոլոգիաների մշակման համակարգը, ՀՀ-ի, ՌԴ-ի և Բելառուսի բուհերի միջազգային գործունեության վերլուծությունը, միջազգային գործունեության միջազգային փորձի ուսումնասիրությունը:

Միջազագային համագործակցության բաժնի ղեկավար Քրիստինա Ծատուրյանը ներակայացրեց Բուսթ ծրագիրը, որի նպատակն է նպաստել և խրախուսել ՀՀ Բարձրագույն կրթության հետագա միջազգայնացմանը` մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության շրջանակ և գործիքներ:

Զուգահեռներ անկացվեցին ծրագրերի նպատակների, խնդիրների և ակնկալվող արդյունքերի միջև:

Հաշվի առնելով երկու ծրագրերի հայաստանյան բուհերի միջազգայնացման ուղղված գործունեությունը՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում ևս կազմակերպել նմանատիպ հանդիպումներ և կիսվել արդյունքներով: