ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխատանքային հանդիպում հունգարացի գործընկերների հետ
14.03.2017
Աշխատանքային հանդիպում հունգարացի գործընկերների հետ

Մանկավարժական համալսարանում են Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի Միջազգային համագործակցության բաժնի աշխատակիցները:

Հունգարացի գործընկերները շրջեցին բուհում, այցելեցին թանգարան, եղան Ռադիո Ֆամայում, ծանոթացան համալսարանի կառուցվածքին:

Այցի ընթացքում հյուրերն աշխատանքային հանդիպում ունեցան ֆակուլտետների դեկանների, նրանց տեղակալների և վարչական մասի որոշ ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Գործընկեր համալսարանների ներկայացուցիչները երկկողմ ներկայացրին իրենց հաստատությունները, ապա գործնականում քննարկեցին տարբեր մասնագիտությունների գծով համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները:

Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի Միջազգային համագործակցության բաժնի աշխատակիցները խոստացան գործնական հետաքրքրություն ներկայացնող առաջարկները Հունգարիա վերադառնալուց հետո քննարկել համապատասխան ստորաբաժանումների հետ: Միևնույն ժամանակ նրանք հավաստիացրին,որ իրենց բոլոր ջանքերը կներդնեն՝ իրականացնելու համատեղ հետաքրքրություն առաջացնող համագործակցային նախաձեռնությունները: