ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխատանքային հանդիպում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ
18.07.2016
Աշխատանքային հանդիպում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ

Այսօր կայացավ Հատուկ կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասխոսական կազմի ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանի և մասնագետ Արմինե Տեր-Ղևոնդյանի հետ հանդիպումը:

Ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանը հյուրերին ներկայացրեց կրթական ծրագրերում ընդգրկված դասախոսներին, ծանոթացրեց Հատուկ կրթության ֆակուլտետի կողմից և ՅՈՒՆԻՍԵՖԻ–ի աջակցությամբ իրականացվելիք ծրագրերի ընթացքին՝ հույս հայտնելով, որ աշխատանքային հանդիպումը կլինի արդյունավետ և կնպաստի գործնականում կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելուն:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանն էլ իր զեկույցում ներկայացրեց ՀՀ-ում ներառական կրթության ուղղությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի իրականացրած ծրագրերը:

1 տարի տևողությամբ «Ներառական կրթության ոլորտում աշխատող մասնագետների պատրաստման և գործող մասնագետների վերապատրաստման դասընթացների հզորացում» ծրագրում ընդգրկված դասախոսներից Էդիտա Գյոնջյանը ներկայացրեց զարգացման խանգարումներ ունեցող երեխաների մասնագիտական միջամտության միջազգային լավագույն փոձի ուսումնասիրության հաշվետվությունը: Ծրագրի մասնակից, դասախոս Էմիլյա Թադևոսյանն էլ ներկայացրեց զարգացման հապաղումների և խանգարումների ժամանակին ախտորոշման հատուկ չափանիշների մշակման վերաբերյալ նախնական հաշվետվությունը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները բարձր գնահատեցին կատարված աշխատանքը, ոլորտի մասնագետների հետ նախանշեցին հետագա անելիքները՝ պայմանավորվածություն ձեռք բերելով կրկին հանդիպել և ծրագրի շրջանակներում մինչև Սյունիք առաջին այցը քննարկել վերապատրաստման կազմակերպման հետ կապված հարցեր:

Աշխատանքային հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև 2 տարի տևողությամբ Մինեսոտայի համալսարանի հետ իրականացվող ծրագրին: