ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխատանքային խմբերի հանդիպում` Erasmus+ ARMDOCT ծրագրի շրջանակներում
01.12.2020
Աշխատանքային խմբերի հանդիպում` Erasmus+ ARMDOCT ծրագրի շրջանակներում

Ամփոփվեցին Էրազմուս+ ARMDOCT /Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան/ ծրագրի աշխատանքային երկրորդ փաթեթի 1-ին փուլի աշխատանքները:

Նշենք, որ աշխատանքային երկրորդ փաթեթով նախատեսված է մշակել դոկտորական կրթության ազգային քաղաքականություն և իրավական կարգավորող փաստաթղթեր` նպաստելով Հայաստանի ինտերգրմանը Եվրոպական բարձրագույն կրթական և հետազոտական տարածքին:

Այս փաթեթի շրջանակներում ստեղծվել է աշխատանքային 5 խումբ` ծրագրի գործընկեր ՀՀ բուհերի և ԿԳՄՍՆ ներկայացուցիչների համակարգմամբ: 3-րդ աշխատանքային խմբի աշխատանքները, որոնք ուղղված են դոկտորական կրթության կազմակերպմանը, համակարգում է Մանկավարժական համալսարանի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը:

Աշխատանքային խմբերն են՝
• 1-ին` Դոկտորական կրթության պետական քաղաքականություն, համակարգող` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 
• 2-րդ` Դոկտորանտուրայի ընդունելություն, համակարգող` Երևանի պետական բժշկական համալսարան 
• 3-րդ` Դոկտորական ծրագրերի կազմակերպում, համակարգող`Մանկավարժական համալսարան
• 4-րդ` Դոկտորական ծրագրերի աստիճանաշնորհում, համակարգող` Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն 
• 5-րդ` Գիտության և տնտեսության միջև կապի ապահովում, համակարգող` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան