ՀՊՄՀ-ի Համալսարան-գործատու համագործակցության շրջանակներում կազմակերպվել էր հանդիպում Բանասիրական ֆակուլտետի ուսանողների և թվային հեռուստաալիքների ծրագրերի հեռարձակման և ինտերնետ մուտքի տրամադրման առաջատար «ԷՖՆԵԹ»(Fnet) կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի ղեկավար Ռիտա Գևորգյանն ուսանողներին հորդորեց հետևել կենտրոնի կողմից կազմակերպող գործատուների հետ հանդիպումներին, տեղեկանալ առաջարկվող թափուր աշխատատեղերին: Նա ընդգծեց՝ չնայած աշխատանքի առաջարկները երբեմն չեն համընկնում ուսանողների մասնագիտությանը, սակայն ուսման հետ համատեղելը կնպաստի մի շարք կարողությունների և հմտությունների ձեռքբերմանը: Ռիտա Գևորգյանը կարևորեց Համալսարան-գործատու համագործակցության կենտրոն-ուսանող սերտ կապն ու համագործակցությունը և վստահեցրեց, որ կենտրոնը կաջակցի յուրաքանչյուր հարցում՝ ինքնակենսագրականի կազմումից մինչև գործատուի հետ համագործակցություն:
Կազմակերպության ներկայացուցիչներ Տիգրան Մխիթարյանն ու Նապոլեոն Հարությունյանը ներկայացրին կազմակերպության գործունեությունը, հնարավորությունները և ընդգծեցին՝ ընլայնվելուն զուգահեռ նպատակ ունեն իրենց շարքերը համալրել երիտասարդ աշխատակիցներով:
Նրանք վստահեցրին, որ ուսանողները կարող են օգտվել կազմակերպության՝ կես դրույք կամ ազատ գրաֆիկ առաջարկից, անցնել աշխատանքի և գումար վաստակել՝ կրթությանը զուգահեռ:
«Կազմակերպությունը, աշխատակիցները և բաժանորդները մեկ ընտանիք են» կարգախոսով առաջնորդվող կազմակերպության ներկայացուցիչները վստահեցրին՝ պատասխանատվության զգացում, խելացի, նպատակասլաց և աշխատասեր ուսանողները մեծ հնարավորություն ունեք համալրել ընկերության աշխատակիցների շարքը: