ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխատաժողով՝ ուսանողների մասնակցությամբ
27.01.2017
Աշխատաժողով՝ ուսանողների մասնակցությամբ

Հունվարի 23-26-ը ՏԵՄՊՈՒՍ-ի ESPAQ ծրագրի շրջանակներում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) անցկացվեց «Շահակիցների գործընկերային ուսուցում» որակի ապահովման թեմայով քառօրյա աշխատաժողով, որին մասնակցում էին հայաստանյան բուհերի շուրջ 30, այդ թվում նաև  ՀՊՄՀ-ի ուսանողներ:

Եռօրյա աշխատաժողովի ընթացքում ուսանողները ծանոթացան կրթության որակի ապահովման գործընթացներին և դրանց մասնակիցը դառնալու հնարավորություններին:

Աշխատաժողովի ընթացքում ՈԱԱԿ, ինչպես նաև օտարերկրյա մասնագետներն ուսանողներին ներկայացրին հավատարմագրման գործընթացի հայաստանյան և միջազգային փորձը, որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցությունը և նրանց դերակատարությունը:

Անդրադարձ կատարվեց նաև ծրագրի շրջանակներում այլ երկրների համալսարաններ իրականացվող ուսումնական այցերին և դրանց արդյունքներին, որի շրջանակներում ելույթ ունեցան Իտալիայի Մաչերատա համալսարան մեկնած ՀՊՄՀ-ի ուսանողները։

Աշխատաժողովի վերջին օրը մասնակիցների հետ իրենց փորձով կիսվեցին Մանկավարժական համալսարանի ուսանողներ Միշա Թադևոսյանն ու Մարիամ Եվդոկիմովան, ովքեր հանդես էին գալիս որպես ՈԱԱԿ ուսանող-փորձագետներ:

Աշխատաժողովի վերջին օրը կայացավ ESPAQ խորհրդի կազմի հանդիպում, քննարկվեցին հաջորդ փուլերի աշխատանքային փաթեթներն ու խնդիրները: