ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

aspu.am-ը հաղթել է «Լավագույն շարժական տարբերակ» անվանակարգում
04.12.2017
aspu.am-ը  հաղթել է «Լավագույն շարժական տարբերակ» անվանակարգում

Մանկավարժական համալսարանի պաշտոնական կայքը կրթական և լրացուցիչ մասնագիտական հաստատությունների կայքերի՝ «Ինտերնետ-մրցույթ EAPU-2017» բաց մրցույթում հաղթող է ճանաչվել «Լավագույն շարժական տարբերակ» անվանակարգում: 

Հայտարարված 10 անվանակարգում՝ մրցույթին հայտ էր ներկայացրել Եվրասիական մանկավարժական ասոցիացիայի անդամ առաջատար 37 բուհ: Ի դեպ, Մանկավարժական համալսարանը մրցույթի մասնակից միակ հայկական բուհն է:

Տարբեր անվանակարգերում ստանալով բարձր միավորներ՝ ՀՊՄՀ-ի պաշտոնական կայքը՝ www.aspu.am-ը,  մրցույթում զբաղեցրել է նաև պատվավոր 2-րդ հորիզոնականը՝ առաջատարի տեղը զիջելով միայն Կոզմա Մինինի անվան Նիժնի Նովգորոդի պետական մանկավարժական համալսարանին:

ՀՊՄՀ-ի պաշտոնական կայքը ստեղծվել է 2011 թվականի դեկտեմբերի 23-ին, իսկ 2016 թվականին վերագործարկվել է՝ կարևորելով ոլորտի ժամանակակից միտումներն ու աշխարհի առաջատար բուհերի լավագույն փորձը:

www.aspu.am-ը  ժամանակակից մոտեցումներով արագագործ և ծավալուն կայք է՝ ընդլայնման և խորացման հնարավորություններով: