ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Աստղագիտությունն ամենամիջազգային գիտություններից մեկն է». Արեգ Միքայելյան
20.03.2019
«Աստղագիտությունն ամենամիջազգային գիտություններից մեկն է». Արեգ Միքայելյան

ՀՊՄՀ-ի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դասախոսներն և ուսանողներն այսօր հյուրնըկալել էին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանին:

«Աստղագիտության ժամանակակից խնդիրները» խորագրով դասախոսության ընթացքում Արեգ Միքայելյանը խոսեց Հայաստանում աստղագիտության զարգացման մասին և ներկայացրեց փաստեր, որոնք հաստատում են՝ այն մեզանում ունի հին պատմություն: Բանախոսն անդրադարձավ նաև համաստեղություններին, օրացույցերի կազմման դժվարին գործին, որը պահանջում է հսկայական գիտական աշխատանք:

«Աստղագիտության մեջ շատ կարևոր է տրամաբանելը, երևույթները միմյանց կապելը»,-նշեց Արեգ Միքայելյանն ու խոսեց նաև աստղագիտություն-ֆիզիկա փոխադարձ կապի մասին:

Կանարյան, Հավայան կղզիներ և Չիլիի հարավ, սրանք այն վայրերն են, որոնք որպես աստղագետների ուսումնասիրությունների համար ամենից նպաստավոր վայրեր առանձնացրեց Վ. Համբարձումյանի անվան աստղադիտարանի տնօրենը:

«Աստղագիտությունն ամենամիջազգային գիտություններից մեկն է»,-հավաստիացրեց Արեգ Միքայելյանն ու դասախոսության ավարտին պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին: