ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լաուրա Մարտինի Ավագյան
15.02.2016

Բան. գիտ. թեկ., դոցենտ

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ/Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Կրթություն

• 1985-1990թթ. Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ

Գիտական աստիճան
Թեկնածուական ատենախոսության թեմա՝ «Ջիվանու քնարերգության լեզուն», մասնագիտական խորհուրդ՝ Լեզվաբանություն 019, մասնագիտություն՝ Ժ.02.01 «Հայոց լեզու»

Աշխատանքային փորձ
2014թ-ից մինչ այժմ ՀՊՄՀ մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ 2009-2014թթ. ՀՊՄՀ մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասիստենտ 2000-2009թթ. ՀՊՄՀ հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի դասախոս 1992-2001թթ. Երևանի «Վարդանանց ասպետների» անվան թիվ 1 վարժարան՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
1991-1992թթ. Երևանի թիվ 163 միջնակարգ դպրոց՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
1990-1991թթ. Սոլակի միջնակարգ դպրոց՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ
• Մայրենի լեզու

Մագիստրատուրա

• Խոսք և ոճագիտության հիմունքներ

Գիտական հետաքրքրությունների շրջանակը` ժամանակակից հայոց լեզու, ոճագիտության և խոսքի մշակույթի հիմնահարցեր, տեքստագիտության և խոսքի զարգացման հիմնախնդիրներ, ինքնուրույն ընթերցանության հիմնահարցեր

Վերապատրաստումներ

«Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակներում հանրակրթական դպրոցների «Հայոց լեզու և գրականություն» ուսումնական առարկայի ուսուցիչների վերապատրաստում, 2006-2007թթ.: 2-րդ և 3-րդ դասարանի դասվարների վերապատրաստում «Ես և շրջակա աշխարհը¦» ուսումնական առարկայի գծով, ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներ, 2007-2008թթ.:

Հրապարակումներ
1. Ես և շրջակա աշխարհը 3, Ես և շրջակա աշխարհը 4 դասագրքերի և մեթոդական ձեռնարկի համահեղինակ, ՀՀ ԿԳՆ «Մակմիլան-Արմենիա», Երևան, 2008 -2009։
2. Ինքնուրույն ընթերցանության նյութեր, 2-րդ, 3-րդ, 4-րդ դասարանների ձեռնարկների համահեղինակ, Երևան, Էդիթ Պրինտ, 2009-2012։
3. Գրական ունկնդրում և խոսք 1-ին դասարանի ձեռնարկի համահեղինակ, Երևան, Էդիթ Պրինտ, 2012:
4. Մանկավարժական պրակտիկայի ընթացքում հեքիաթաթերապիայի կիրառումը որպես մայրենիի դասագործընթացի արդյունավետության բարձրացման միջոց, «Անընդհատ (շարունակական) պրակտիկայի արդիականացումը և կազմակերպման մեխանիզմների ներդրումը բարձրագույն մանկավարժական կրթության համակարգում» խորագրով միջազգային գիտաժողովի նյութեր, 2013:
5. Ինքնուրույն ընթերցանությունը որպես կրտսեր դպրոցականի մտածողության զարգացման գործոն, «Մանկավարժության ժամանակակից հիմնախնդիրները» տարածաշրջանային միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան, Զանգակ, 2015:
6. Բարբառային բառերն ու բառաձևերը Ջիվանու ստեղծագործություններում, «Արդի բանասիրության հիմնախնդիրերը» միջազգային գիտաժողովի նյութեր` նվիրված Մանուկ Աբեղյանի 150 ամյակին, 2015:

ORCID ID https://orcid.org/0000-0001-7387-8891 

Լեզուներ` ռուսերեն , անգլերեն