Այսօր ՀՊՄՀ հեռակա ուսուցման կրթական համակարգի 88 մագիստրոս ստացավ ավարտական դիպլոմ։
Հայոց լեզու և գրականություն, հասարակագիտություն, տարրական մանկավարժություն և մեթոդիկա, կրթության կառավարում, աշխարհագրություն, մաթեմատիկա, ինֆորմատիկա և ֆիզիկա մասնագիտությունների գծով շրջանավարտներից 15-ը ստացավ գերազանցության դիպլոմ։
Դիպլոմները հանձնեցին ռեկտորը, Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտորը, դեկաններ ու ամբիոնի վարիչներ, որոնք շնորհավորելով շրջանավարտներին` հույս հայտնեցին, որ ստացած կրթությունն արդյունավետ դրսևորում կունենա նրանց մասնագիտական ճանապարհին։
Կանանց միջազգային օրվա նախօրեին դիպլոմների շնորհումը խորհրդանշական համարելով՝ նրանք շնորհավորեցին շրջանավարտներին տոնի առթիվ` մաղթելով հաջողություններ և երջանկություն։