Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Կուլտուրայի ֆակուլտետում ավարտական վկայականների հանձնման արարողությունն անցավ տոնական մթնոլորտում և բարձր տրամադրությամբ։ 100-ամյա բուհի ավարտական վկայական ստացավ շուրջ 200 ուսանող՝ 90 բակալավր, 25 մագիստրատրոս, ինչպես նաև հեռակա ուսուցման համակարգի 70 աբովյանական։
Դիպլոմները հանդիսավոր պայմաններում հանձնեցին ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանը, ամբիոնների վարիչներ՝ Լևոն Գալստյանը, Արա Գևորգյանը, Կարեն Գևորգյանը, Արմեն Էլբակյանը, Արտաշես Մարտիրոսյանը, որոնք շրջանավարտներին մաղթեցին կանաչ ճանապարհ, մասնագիտական վերելքներ և հավատարմություն՝ նաև ուսումնառության տարիներին ձեռք բերած արժեքներին։