ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այց՝ T4GREEN-ի շրջանակներում
09.07.2024
Այց՝ T4GREEN-ի շրջանակներում

Էրազմուս+ T4GREEN /Հայաստանում և Մոլդովայում մանկավարժական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և թվային անցման/ ծրագրի շրջանակներում կայացավ մոնիտորինգային և տեղեկատվական այց ծրագրի գործընկեր Շիրակի պետական համալսարան: T4GREEN-ը համակարգում է Հայկական պետական մանկավարժական համալսարանը։

Այցի ընթացքում ծրագրի ղեկավար, ՀՊՄՀ աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, ծրագրի համակարգող, Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի գլխավոր մասնագետ Ռաիսա Ավետյանը, Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ, ծրագրի հետազոտող Սամվել Ասատրյանը ծանոթացան Շիրակի պետական համալսարանի կողմից ծրագրում ընդգրկված աշխատանքային խմբի ներկայացուցիչներին, նրանց իրականացրած գործողություններին:

ՀՊՄՀ-ի ներկայացուցիչներն անդրադարձան իրականացրած աշխատանքներին՝ մեկնարկից մինչ օրս, մասնավորապես՝ Հայաստանում և Մոլդովայում մանկավարժական կրթության արդի իրավիճակի ուսումնասիրությանը նվիրված զեկույցին։ Փաստաթուղթը մշակել է ծրագրի աշխատանքային խումբը և հրապարակվել ԵՄ պորտալում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի ինստիտուցիոնալ մակարդակում կառավարման և համակարգման հարցեր, հետագա գործողությունների պլանավորում:

Նշենք, որ Էրազմուս+ T4GREEN եռամյա ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի հունվարին: Ծրագրի շրջանակներում Հայաստանի և Մոլդովայի 5 համալսարաններում կվերանայվեն ԲՏՃՄ, օտար լեզուների, հատուկ և ներառական կրթության, ինչպես նաև գործող ստանդարտների վրա հիմնված ընդհանուր մանկավարժության 2 կարճաժամկետ կրեդիտային ծրագրեր։ Բացի այդ, կմշակվի Մանկավարժական կրթության ազգային հայեցակարգ: