ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այցելեց Իսպանիայի Վալյադոլիդի համալսարան
22.04.2025
Այցելեց Իսպանիայի Վալյադոլիդի համալսարան

Մարտի 31-ից ապրիլի 4-ը ՀՊՄՀ Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի վարիչ Սյուզաննա Գրիգորյանը Erasmus+ անձնակազմի և դասախոսների շարժունակության ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանում էր։

Արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սյուզաննա Գրիգորյանը դասախոսություններ անցկացրեց և անդրադարձավ հայկական մշակույթին։ Այցի ընթացքում նա հանդիպումներ ունեցավ Վալյադոլիդի համալսարանի Միջազգային կապերի բաժնի աշխատակիցների, Փիլիսոփայության և բանասիրության ֆակուլտետի Արվեստի պատմության բաժնի ղեկավար և դասախոսական կազմի հետ։

Արդյունքում՝ գիտակրթական ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ։