ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այցելեցին 139 ավագ դպրոց
13.04.2022
Այցելեցին 139 ավագ դպրոց

ՀՊՄՀ-ի հիմնադրման 100-ամյակի շրջանակներում Մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լուսինե Ղուլղազարյանը, դոցենտ Սարիբեկ Հակոբյանը, դասախոսներ Աղավնի Գրիգորյանը,  Ալվարդ Խաչանյանն ու 3-րդ կուրսի մի շարք ուսանողներ  այցելել  էին Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց։

Այցի ընթացքում դպրոցականները Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրին մի շարք թեմաների, մասնավորապես՝ տարածական մարմիններին  ներգծած և արտագծած գնդերի հիմնական հատկությունների վերաբերյալ հարցեր։

Քննարկումների ընթացքում ամբիոնի դասախոսները պատասխանեցին աշակերտներին և ուսուցիչներին հետաքրքող այլ հարցերի, առօրյա կյանքում քննարկվող թեմայի լայն կիրառություններին, ինչպես նաև խոսեցին միջառարկայական կապերի ստեղծման անհրաժեշության մասին։

Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև  տարածական խնդիրների լուծման տարբեր մոտեցումները, անդրադարձ եղավ մաթեմատիկայի դպրոցական դասընթացում ֆինանսական մաթեմատիկայի ինտեգրման հարցին։

Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լուսինե Ղուլղազարյանը նշեց, որ  նման հանդիպումները կօգնեն ավագ դպրոցի աշակերտներին բարելավել իրենց գիտելիքները։

Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի տնօրեն Կլարա Ջհանգիրյանն էլ առաջարկեց, որ ՀՊՄՀ-ի և դպրոցի միջև համագործակցությունը լինի տևական, իսկ նման հանդիպումները՝ պարբերական․ դրանք մեծ հետաքրքրություն առաջացրրին  աշակերտների շրջանում։