ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այցելեցին ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ
27.01.2025
Այցելեցին ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի «Մաթեմատիկա-ֆիզիկա», «Մաթեմատիկա-ինֆորմատիկա» կրկնակի մասնագիտություններ սովորող ուսանողներն այցեցին ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի Փորձարարական հետազոտությունների լաբորատորիա։

Առաջատար գիտաշխատող, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սարգիս Հայրոյանը ուսանողներին ծանոթացրեց կառույցի աշխատանքներին, ներկայացրեց ՀՀ-ում կառուցվող ջրամբարների նախագծման և հաշվարկների հիմնական փուլերը, դրանց հիմնատակերի մոդելավորման և նյութերի ընտրության մոտեցումները՝ կախված կառուցման վայրից։

Ծավալվեց քննարկում, ուսանողները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Պայմանավորվածության համաձայն՝ հաջորդ այցի շրջանակներում ուսանողները ներկա կգտնվեն լաբորատորիայում կատարվող գիտափորձերին։

Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Լուսինե Ղուլղազարյանը կարևորեց կառույցի հետ համագործակցությունն ու այն հուշագրով ամրագրումը։ Պրոֆեսորի դիտարկմամբ՝ նման հանդիպումները օգնում են ուսանողներին իրենց ստացած գիտելիքները կիրառել բնական երևույթները նկարագրող խնդիրների լուծման ընթացքում, ինչն էլ կնպաստի մանկավարժական գործունեության արդյունավետությանը ԲՏՃՄ ոլորտում։