ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այցելեցին Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան
06.03.2024
Այցելեցին Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան

Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս, Մանկավարժական համալսարանի 10 ֆակուլտետների ուսանողներ այցելեցին ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան։

Սպարապետի ծննդյան 65-ամյակի առթիվ ուսանողները ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին, մասնակցեցին օրվան նվիրված միջոցառմանը։

ՀՊՄՀ-ի ուսանողները շրջեցին Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում, ծանոթացան նրա գործունեությանը, Սպարապետի մասին պատմական նյութերի ու անձնական իրերի։

«Ուսանողական խորհուրդն ամեն տարի մարտի 5-ին կազմակերպում է ուսումնաճանաչողական այց դեպի տուն-թանգարան, և այն նպատակ ունի ուսանողներին հաղորդել ոչ միայն գիտելիքներ, այլև սերմանել սեր ու հարգանք հայրենիքի նկատմամբ»,-նշում է ՀՊՄՀ ուսանողական խորհրդի քարտուղար Նոնա Խաչատրյանը։

Օրն ամփոփվեց Խոր վիրապի վանական համալիր այցելությամբ, որի ընթացքում Բանասիրական ֆակուլտետի ուսանողները մասնակիցներին ծանոթացրին վանական համալիրի հիմնադրման պատմությանը, պատասխանեցին հետաքրքրող հարցերին։