ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այսօր արցախյան 44-օրյա պատերազմի առաջին տարելիցն է
27.09.2021
Այսօր արցախյան 44-օրյա պատերազմի առաջին տարելիցն է

Այսօր Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի տարելիցն է. մեկ տարի առաջ այս օրը Ստեփանակերտում լսվեցին պայթյունների առաջին ձայները: Մարտական լայնածավալ գործողություններ ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում:

100-ամյա պատմություն ունեցող մանկավարժական բուհը կրթական հաստատությունների շարքում մշտապես առանձնացել է նրանով, որ ուսանողների գերակշիռ մասը աղջիկներ են:

Արցախյան պատերազմում, սակայն, հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների թվում էին նաև 36 աբովյանականներ․ այսօր հիշենք նրանց անուն առ անուն․ Սուրեն Ադամյան, Արեն Ավանեսյան, Արտյոմ Ավետիսյան, Արտակ Բարսեղյան, Հովհաննես Բեյբության, Սմբատ Գաբրիելյան, Արամ Գալստյան, Շահեն Գալստյան, Նորիկ Գասպարյան, Ռուբեն Գասպարյան, Սամվել Գասպարյան, Անդրանիկ Գրիգորյան, Արմեն Գրիգորյան, Լևոն Եղիազարյան, Արա Խաչատրյան, Արամ Խաչատրյան, Մորիս Խումարյան, Գևորգ Կարապետյան, Ավետիք Կարճիկյան, Աժդահակ Կիրակոսյան, Արմեն Հարությունյան, Արտաշես Հակոբյան, Սմբատ Մազմանյան, Ազատ Մաջարյան, Ալեն Մարգարյան, Ռոման Մարգարյան, Գևորգ Մելքոնյան, Սիփան Մելքոնյան, Տիգրան Միկոյան, Հայկ Նալբանդյան, Հարութ Նիկոլյան, Պողոս Սարգսյան, Վարուժան Սարգսյան, Արմեն Ստեփանյան, Նարեկ Վարոսյան, Ազատ Սահակյան:

Մանկավարժական համալսարանը հայրենի հողը պաշտպանած և իրենց սրբազան առաքելությունը կատարած Արցախյան երրորդ պատերազմում զոհված ուսանողների հիշատակը հավերժ է պահում բուհի բակում տեղադրված Արցախի Ծիծեռնավանքից բերված և 1601-ին թվագրված խաչքար-հուշաքարով:

Հավերժ հիշատակ և խոնարհում մեր հերոսներին. նրանց հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում, իսկ խիզախությունն ու սխրանքը ուղենիշ կլինի գալիք սերունդների համար: