Այսօր Հունիսի 1-ն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Մանկավարժական համալսարանը շնորհավորում է երեխաներին տոնի կապակցությամբ, մաղթում խաղաղ ու անհոգ, երջանիկ ու հիշարժան մանկություն:
Մանկավարժական համալսարանն իր գործունեությամբ անմասն չի կարող մնալ օրվա խորհրդից, քանի որ իր առաքելությամբ կոչված է կրթելու՝ գիտելիքներ, կարողություններ, հմտություններ փոխանցելու սերունդներին՝ հանուն լուսավոր ապագայի:
Սիրելի երեխաներ, այսօր, առավել քան երբևէ, մեր հայրենիքին պետք է մտածող և ազգային բարձր ինքնագիտակցությամբ սերունդ: Ի դեմս Ձեզ՝ տեսնում ենք լուսավոր ապագա կանխորոշող վճռական սերունդ: Մանկավարժական մայր բուհը Ձեր կողքին է՝ իրագործելու երազանքները, բարձրարժեք գաղափարներն ու ձգտումները:
Շնորհավորում ենք: