ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այսօր Հայաստանի Առաջին հանրապետության օրն է
28.05.2023
Այսօր Հայաստանի Առաջին հանրապետության օրն է

Մանկավարժական համալսարանը շնորհավորում է աշխարհասփյուռ հայությանը` Հանրապետության տոնի առթիվ։105 տարի անց էլ հայ ժողովուրդը կարևորում է մայիսյան հերոսամարտերը, մաքառումների գնով ձեռք բերված պետականությունը։ Հայ ժողովուրդը դարեր շարունակ իր հավատով, ամուր կամքով կերտել է բազում հաղթանակներ. Առաջին հանրապետությունն էլ այդ հաղթանակներից մեկն էր, որ նոր ու լուսավոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ։

Այդ հաղթանակներից անմասն չեն մնացել մանկավարժականցիները։ Նրանց ժառանգները մինչ օրս մեծ դերակատարում ունեն ամենատարբեր ոլորտներում հաղթանակներ ունենալու գործում` հայրենիքի պաշտպանությունից մինչև կրթություն։ Եւս մեկ անգամ շնորհավորում ենք Առաջին հանրապետության օրը և մաղթում խաղաղություն ու անսասան պետականություն։