Այսօր Մայիսի 28-ն է՝ հայ ժողովրդի համար այն կարևորագույն ազգային տոներից մեկը, որով վերականգնվեց հայոց պետականությունը և հիմնադրվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։
Մանկավարժական համալսարանը շնորհավորում է բոլորին՝ աշխարհասփյուռ հայությանը հայ ժողովրդի համար պատմական նշանակություն ունեցող Հանրապետության տոնի առթիվ։
Անցել է մեկ դար և ավելի, սակայն հայ ժողովուրդը տոնը նշանավորում և նշում է նույն ոգևորությամբ՝ քաջ գիտակցելով, որ պայքարի ու մաքառումների գնով ձեռք բերվածը պետք է ոչ միայն պահել ու պահպանել, այլև փոխանցել սերունդներին։ Չնայած իր կարճատև գոյությանը, առաջին Հանրապետությունն ունեցավ վճռորոշ նշանակություն և հետագայում համալրեց մայիսյան հաղթանակների և տոների շարքը։
Հարկ է նշել, որ պատմական յուրաքանչյուր իրողության և հաղթանակի մեջ իրենց մեծագույն ներդրումն ունեն նաև աբովյանականները։ Մինչ օրս Մանակվարժականն ավարտած յուրաքանչյուր սան ունի այն մեծ պատասխանատվությունը, որ նոր հաղթանակներ ունենալու գործում պարտավոր է ունենալ կարևոր դերակատարում՝ սերունդներ կրթելուց մինչև հայրենիքի սահմանների պաշտպանություն։
Մանկավարժական համալսարանը շնորհավորում է Հայաստանի առաջին հանրապետության տոնի առթիվ։ Մաղթում ենք հարատև պետականություն, խաղաղություն և բարօրություն։