ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այսօր Սեպտեմբերի 1-ն է
01.09.2020
Այսօր Սեպտեմբերի 1-ն է

Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրը, ուսումնական տարվա մեկնարկն ազդարարվեց նաև Մանկավարժական համալսարանում: 

2020-2021 ուսումնական տարում բուհն իր դռները բացեց առկա համակարգում սովորող բակալավրիատի շուրջ 1000 առաջին կուրսեցիների առջև:

Ջերմաչափում, սոցիալական հեռավության պահպանում, դիմակների պարտադիր առկայություն և այլն. հակահամաճարակային այս և այլ պայմանների պահպանմամբ մեկնարկեց 1-ին կուրսերի ուսանողների մուտքը Մանկավարժական համալսարան:

Բուհի 10 ֆալուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, կուրսերի ղեկավարները, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողական կառույցների ներկայացուցիչները շնորհավորեցին նորեկ աբովյանականներին:

Նրանք իրենց շնորհավորական ուղերձներում ընդգծեցին, որ Մանկավարժական համալսարանը տասնամյակներ շարունակ կրթում և դաստիարակում է մեր երկրի ապագա սերնդին՝ մնալով ՀՀ-ում առաջատար մանկավարժական բուհը: Նրանք ևս մեկ անգամ ընդգծեցին, որ մանկավարժը եղել և մնում է անձնվեր աշխատանքի, անսպառ նվիրումի չափանիշ:

Մանկավարժական համալսարանը շնորհավորում է նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, մաղթում լուսավոր ճանապարհ, արգասաբեր և նվաճումներով, ձեռքբերումներով լի նոր ուսումնական տարի: