Նոյեմբերի 17-ը նշվում է որպես Ուսանողների միջազգային օր։
Մանկավարժական մայր դարբնոցը շնորհավորում է Ուսանողների միջազգային օրվա առթիվ։
Սիրելի՜ ուսանողներ, երկրի ապագան կերտողը, հայրենիքի հենասյունը դուք եք։ Եթե ունենանք ազգային ու համամարդկային արժեքներով զինված ուսանող՝ կունենանք հուսալի և լուսավոր ապագա։ Ապագա, որը պայմանավորված է նաև ներկայիս ուսանողության ձգտումներով, երազանքներով ու հաստատակամությամբ:
Մանկավարժական համալսարանն իր 100-ամյա պատմության ընթացքում աչքի է ընկել կրթական ներուժով, hմուտ և մասնագիտական գիտելիքներով զինված երիտասարդներով, որով պայմանավորել է գիտական մտքի զարգացումն ու հասարակության առաջընթացը:
Մեր օրերում, երբ փոփոխվել են նաև մարտահրավերները, բոլոր դժվարություններին կարող ենք դիմագրավել միայն բազմակողմանի և հիմնարար գիտելիքներով: Եղե՛ք նախաձեռնող, ձգտե՛ք իրագործել այն բոլոր սպասումներն ու երազանքները, որոնք հասարակությունն ակնկալում է վաղվա սերնդից՝ ներկայիս երիտասարդներից և ուսանողներից։
Ամենայն բարին և լուսավորը ձեզ, սիրելի՛ ուսանողներ: