ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ազդարարվեց միջֆակուլտետային մրցաշարի բացումը
19.04.2017
Ազդարարվեց միջֆակուլտետային մրցաշարի բացումը

Մարզական, տոնական ջերմ մթնոլորտում այսօր Մանկավարժական համալսարանում մեկնարկեց տարբեր սպորտաձևերի աղջիկների և տղաների թիմերի միջֆակուլտետային մրցումների բացման հանդիսավոր արարողությունը:

Արդեն ավանդույթ դարձած միջֆակուլտետային մրցաշարում բուհի 10 ֆակուլտետների, № 57 դպրոցի և Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի թիմերը երկու շաբաթ կմրցեն՝ ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, շախմատի, սեղանի թենիսի և հրաձգության սպորտաձևերում:

Համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ողջունեց մրցաշարի բացումը, և մասնակիցներին մաղթեց հաջողություն, ազնիվ պայքար և հաղթանակներ. «Ձեր վրա որոշակի պատասխանատվության կա, դուք պետք է գործով ապացուցեք, թե որն է բուհի լավագույն ֆակուլտետը»,- ասաց ռեկտորը:

Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ Սմբատ Լպուտյանն օրը տոնական համարեց բոլորի համար. «Մեծ ուրախություն է, երբ տեսնում ենք այսպիսի ոգևորվածություն, ուրախություն և ձգտումներ. նման միջոցառումները շատ օգտակար են՝ հատկապես թիմային մրցաշարերը, քանզի այդ դեպքում մեծ արժեքներ են դրսևորվում՝ միասնականություն, պայքար, համառություն, ձգտում դեպի հաղթանակ. այդ ամենն արվում է միասնական թիմային աշխատանքի արդյունքում: Վայելեք ու գնահատեք սպորտային այս հաճույքն ու դրա կարևորությունը»,- ասաց Սմբատ Լպուտյանը և շնորհակալություն հայտնեց համալսարանի ղեկավարությանը մրցաշարին միշտ աջակցելու, ինչպես նաև ՈւԽ նախագահ Ներսիկ Մարգարյանին՝ երիտասարդությանը առույգ, ակտիվ և առողջ պահելու համար:

ՈւԽ նախահագ Ներսիկ Մարգարյանը ևս շնորհավորեց ուսանողներին՝ միջֆակուլտետային խաղերի բացման առթիվ, իսկ մասնակիցներին մաղթեց ուժ ու եռանդ՝ լավագույնս դրսևորվելու համար: