ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Իզաբելլա Գրավիկի Բաբայան
16.02.2016

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

babayanizabella40@aspu.am

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ/ Մանկավարժության ամբիոն

Կրթություն
1995 – 1999 թթ. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ ասպիրանտուրա, ընդհանուր մանկավարժության ամբիոն
1980 – 1985 թթ. Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ, բանասիրության ֆակուլտետ

Գիտական աստիճան
Մանկավարժական գիտությունների թեկնածու, 2002 թ., Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն, թեմա` «Ավագ դպրոցականների մտավոր դաստիարակության հիմնախնդիրը արդի պայմաններում և նրա օպտիմալացման ուղիներն ու միջոցները», ԺԳ00.01 Մանկավարժության տեսություն և պատմություն, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ին առընթեր 020 մասնագիտական խորհուրդ

Աշխատանքային փորձ
2012 թ. – առ այսօր Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դոցենտ
2006 - 2012 թթ. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ ընդհանուր մանկավարժության ամբիոնի դոցենտ
1995 - 2006 թթ. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դասախոս, այնուհետև` ասիստենտ
1998 – 2004 թթ. Երևանի «Լուսավոր ապագա» համալսարանի գործադիր տնօրեն
1985 - 1995 թ. Երևանի թիվ 170 միջնակարգ դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Կարդացվող դասընթացներ

Մագիստրատուրա՝ Բարձրագույն և մասնագիտական դպրոցի մանկավարժություն, Հոգեբանամանկավարժական հետազոտությունների մեթոդաբանություն, Մանկավարժական հաղորդակցման տեսություն և պրակտիկում

Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Բարձրագույն և մասնագիտական դպրոցի մանկավարժություն,
Մանկավարժական հաղորդակցման տեսություն և պրակտիկա,
Մանկավարժական հետազոտությունների մեթոդաբանություն

Վերապատրաստումներ
2012 թ. Մասնագիտական որակավորման բարձրացման դասընթաց՝ Ներառական կրթության տեսություն, պրակտիկա և կառավարում առարկայի գծով
2004 թ. Բուհերի դասախոսների որակավորման բարձրացման ծրագիր «Մանկավարժություն» մասնագիտությամբ

Անդամակցություն
2012 թ.-ց առ այսօր ՀՊՄՀ ՄՖԻ ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ
2006 – 2012 թթ. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ արհմիութենական կոմիտեի անդամ և Ընդհանուր մանկավարժության ամբիոնի արհմբյուրոյի անդամ

Հրատարակումներ
30 գիտամանկավարժական հոդվածների, 1 մենագրության, 2 ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ

11 հանրապետական և միջազգային գիտական համաժողովների մասնակից

1. Անձի սոցիալական հասունությունը, «Մխիթար Գոշ» գիտամեթոդական հանդես, Վանաձոր, N 1-3, 2011, էջ 46-47
2. Բարձրագույն ուսումնական հաստատության դաստիարակչական գործառույթները, Գորիսի պետական համալսարան, Միջազգային գիտաժողովի նյութեր, 2011
3. Մեթոդական ուղեցույց կրթության և մանկավարժական մտքի պատմության, համահեղինակներ` Ե. Գրիգորյան, Գ. Աղուզումցյան, Երևան, Լուսաբաց հրատարակչություն, 2012
4. Ювенологическая компетентность выпускника современного армянского вуза, «Մխիթար Գոշ» գիտամեթոդական հանդես, Վանաձոր, N 7-9, 2011, էջ 32-35
5. Հետադարձ կապի ապահովումը՝ ուսուցման արդյունավետության պայման, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի 90-ամյակին նվիրված պրոֆ., դասախ. անձ., հայց., գիտաշխ. 56-րդ գիտական նստաշրջանի նյութերի ժողովածու, համահեղինակ` Ս. Սիսյան, Երևան, 2013, էջ 474-477
6. Современные тенденции актуализации образования Республики Армения, ՌԴ սոցիալ-քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի գիտական հանդես «Премьер», համահեղինակ` Ս. Սիսյան, N 6, 2013, էջ 63-67
7. Բարձրագույն դպրոցի մանկավարժություն, ուսումնամեթոդական ձեռնարկ, համահեղինակներ` Ս. Սիսյան, Գ. Աղուզումցյան, Երևան հեղինակային հրատարակչություն, 2015
8. Սովորողների մտավոր դաստիարակությունը բնութագրող մտածողության զարգացման չափանիշները, Մանկավարժության արդի խնդիրները, Հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան, 2015, էջ 80-85
9. Կրտսեր դպրոցականի սոցիալական զարգացման գործընթացի առանձնահատկությունները, Մանկավարժական միտք, Զանգակ հրատարակչություն, 2016

Պարգևներ
Պատվոգիր Խ. Աբովյանի ՀՊՄՀ-ի կողմից երկարամյա բարեխիղճ գիտամանկավարժական գործունեության համար

Լեզուներ՝  հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն