ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բաց դասախոսություն
25.05.2018
Բաց դասախոսություն

Հատուկ կրթության ֆակուլտետի լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս Արմեն Չիլինգարյանը կազմակերպել էր բաց դաս «Շիզոֆրենիան և նրա կլինիկական դրսևորումները և հոգեսոցիալական ասպեկտները» վերնագրով:

Դասի ընթացքում լոգոպեդիայի, էրգոթերապիայի և հատուկ հոգեբանության ուսանողները ներկայացրին հետաքրքիր տեղեկություններ շիզոֆրենիա հիվանդության վերաբերյալ՝ կլինիկական դրսևորումները, հոգեսոցիալական աջակցությանը վերաբերվող թեմաներ, մանկական շիզոֆրենիայի կլինիկայի առանձնահատկությունները:

Էրգոթերապիայի երրորդ կուրսի ուսանողները ներկայացրին էրգոթերապիան հոգեբուժության մեջ թեմայով բեմականացում, մասնավորապես՝ շիզոֆրենիայով հիվանդի հետ էրգոթերապիստի աշխատանքի առանձնահատկությունները:

Հարց ու պատասխանի միջոցով ուսանողները կարողացան հստակ ներկայացնել իրենց դերը հատուկ կրթության ոլորտում, ինչպես նաև հոգեբուժության և այլ դիսցիպլինների համատեղ կիրառման անհրաժեշտությունը: