ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հուշակոթողի ո՞ր տարբերակն եք նախընտրում
01.03.2021
Հուշակոթողի ո՞ր տարբերակն եք նախընտրում

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել են Մանկավարժական համալսարանի ուսանողներ և շրջանավարտներ: Բուհը նախաձեռնել է բացել նրանց հիշատակը հավերժացնող հուշաքար: 

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը ներկայացրել է հուշաքարի մի քանի նախագիծ:

Կարևորելով ուսանողների, շրջանավարտների, պրոֆեսորադասախոսական կազմի կարծիքը` բուհը բաց քննարկաման է ներկայացնում այդ նախագծերը:

Համալսարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում կտեղադրվի նյութի հղումը, որի մեկնաբանություններում կարող եք թողնել Ձեր կարծիքը` ո՞ր նախագծին եք  նախապատվություն տալիս և բուհի ո՞ր տարածքում եք առաջարկում այն տեղադրել (նախատեսված վայրերը` նկարներում): Բացի այդ, @aspu.am դոմեյնի բոլոր էլեկտրոնային հասցեներին ուղարկվել է հարցման էլեկտրոնային տարբերակը, հղումը`https://forms.gle/q78hC24nx5aovUYMA

Նկարներին կարող եք ծանոթանալ այս նյութում, իսկ մեկնաբանությունները թողնել հետևյալ հղմամբ` https://www.facebook.com/ASPUhome:  Նշենք, որ քննարկումը բաց կլինի մինչև մարտի 8-ը ներառյալ: