ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բացահայտեցին Չարենց մարդու և բանաստեղծի կերպարը
04.04.2018
Բացահայտեցին Չարենց մարդու և բանաստեղծի կերպարը

ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետի և Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցի համագործակցության շրջանակներում կազմակերպվել էր Եղիշե Չարենցի ծննդյան 120 և մահվան 80-ամյակները:

Մեծանուն պոետին նվիրված հուշ-ցերեկույթի ընթացքում ուսանողներն ու աշակերտները ներկայացրին Չարենց մարդու և բանաստեղծի ողբերգական կերպարի ու բանաստեղծական հանճարի մասին թատերականացված պատում:

Դաշնամուրի և կիթառի հնչյունների ներքո չարենցյան մենախոսությունները ժամանակ առ ժամանակ ընդմիջվեցին երաժշտական ու բանաստեղծական կատարումներով:
Ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանն իր խոսքում ընդգծեց, որ միջոցառումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դպրոց-համալսարան կապն ամուր է ու խիստ կարևոր:
Հայ նոր և նորագույն գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն էլ վստահեցրեց, որ միջոցառման ընթացքում ներկաները Չարենցին ընկալեցին ու բացահայտեցին նորովի:

«Նրանք Չարենցի ոգին են կրում իրենց մեջ»,-նշեց Սուրեն Դանիելյանն ու աշակերտներին հորդորեց գրականությունը բարձրացնել մինչև չարենցյան բարձունքները:
«Լավ է գրականությունը, լավ է հիշողությունը: Սիրենք մեր ազգին, մեր մեծերին ու նրանց ճանաչել տանք աշխարհին»,-նշեց դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանն ու հավելեց, որ օրեր առաջ եղել են Կարսում, ուր Չարենցն ապրել է չորս տարի, տեսել նրա ավերակ, անմխիթար վիճակում գտնվող տունը: