ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բացառիկ թանգարան ՀՊՄՀ-ում
15.06.2023
Բացառիկ թանգարան ՀՊՄՀ-ում

ՀՊՄՀ-ում այսօր բացվեց Հայ պարարվեստի պատմության  բացառիկ թանգարան կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրված էր ՀՀ ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանին և ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանին։

Թանգարանի 4 սրահում ցուցադրված են պարարվեստի պատմությանըպարային ծիսական արարողություններին վերաբերող իրեր, նյութեր, թանգարանային նմուշներ՝ նախաքրիստոնեական շրջանից մինչև մեր օրեր:

Նորաբաց թանգարանում ցուցադրության են ներկայացված նաև տարազներ, ուսումնասիրություններ, ձեռագրեր, հայ պարարվեստի պատմության վերաբերյալ եզակի գրականություն, ինչպես նաև թանգարանային բացառիկ նմուշների կրկնօրինակներ, հսկայածավալ պատմագիտական, հնագիտական, տարազագիտական և պարագիտական աշխատանքներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորեց ներկաներին թանգարանի ստեղծման առթիվ։

Նախարարն իր խոսքում նկատեց՝ հաճախ է խոսվում, որ թանգարանները պետք է դառնան կրթական տարածքներ, ինչը կլինի նաև ուսուցանողՀայ պարարվեստի պատմության թանգարանը ստեղծվել է ճիշտ մոտեցմամբ։

Ըստ նախարարի, կրթական տարածքում ստեղծված է թանգարանային միջավայր, որն ի սկզբանե սիներգետիկ  փոխազդեցության, հավելյալ արդյունքի և արժեքի  հնարավորություն է տալիս«Ուրախ եմ, որ թանգարանի բացմանը  ներկա են պարային ամենատարբեր կառույցների ներկայացուցիչներ սա վայր է, որտեղ կրթությունը, հետագա մասնագիտական գործունեությունը, այդ ոլորտի  հետազոտական և գիտական գործունեությունը կարող է մեկտեղվել, բերելով կրթական և ստեղծագործական գործունեության առավել որակյալ արդյունք»։

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հավելում է՝ գեղարվեստական կրթության կարևորության մասին խոսելիս պետք է նկատել, որ  այն  առանջային է, ոչ միայն որպես  մասնագիտական, այլև հանրային կրթությունառանց գեղարվեստական կրթության բաղադրիչի չեն կարող լինելս տեղծարար, նախաձեռնող, դժվարությունների առջև չերկնչող քաղաքացիներ։

Նախարարը կարծում է, որ արվեստը, գեղարվեստական կրթությունը այդ առումով ամենաուղիղ ճանապարհներից էստեղծագործությունն է, որ մղում է  հաղթահարել դժվարությունները, տեսնել այն լուծումները, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն։

Ժաննա Անդրեասյանը հավելում է՝ պարն ամենավառ օրինակներից է, թե ինչպես մարդը կարող է մարմնակրթությունը դարձնել արվեստ։ Վստահ է՝  Հայ պարարվեստի պատմության թանգարանը նորանոր ծրագրերի և գաղափարների համար յուրահատուկ միջավայր է ստեղծելու:

«Հաշվի առնելով միջգիտակարգային զարգացումների ժամանակակից գիտության և կրթության պահանջները,  ակնհայտ է՝  ստեղծվել է յուրօրինակ սոցիալական միջավայր, որտեղ մուտք գործող ուսանողը կրթության մասնագիտական բաղադրիչի հետ մեկտեղ, հնարավորություն ունի  զարգացնելու պատմամշակութային, հետազոտականության հմտությունները»,- թանգարանի բացմանը նշեց ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։

Ռեկտորը  վստահ է՝  մասնագիտական հանրույթի  շնորհիվ  կկրկնապատկվեն սովորողի անձնային և մասնագիտական որակները, իսկ  ստեղծված սոցիալական նոր միջավայրը կնպաստի  կրթության, գիտական կարողությունների  և կատարողական արվեստի որակի բարձրացմանը«Դա լավագույնն է, որ համալսարանը կարող է ստեղծել իր ուսանողի համար։ Կարծում եմ ՝ թանգարանի շնորհիվ ուսանողները նոր որակով և ոգեշնչմամբ կներկայացնեն մասնագիտական տիրույթի իրենց ձեռքբերումները»։

Հայ պարարվեստի պատմության  թանգարանը յուրատեսակ է իր բովանդակությամբ և նշանակությամբ: Այն իր տեսակով միակն է Հայաստանում։ Կատարված հսկայածավալ պատմագիտական, հնագիտական, տարազագիտական և պարագիտական աշխատանքները  միտված են բարձրացնելու պարարվեստով զբաղվողների կրթական որակը, հարստացնելու նրանց ճանաչողական գիտելիքներն ու  ընդլայնելու պարագիտական ուսումնասիրությունները։

ՀՊՄՀ Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ամատունի Վիրաբյանն ուրախ է, որ համահամալսարանական թանգարանների թիվն ավելացավ ևս մեկով։

Պրոֆեսորը, անդրադառնալով պարարվեստի պատմությանը, կարևորեց, որ նորաստեղծ թանգարանն իր ցուցանմուշներով հնարավորություն է տալիս ուսումնասիրել պարարվեստի զարգացման ճանապարհը՝ ժայռապատկերներից մինչև մեր օրեր:

ՀՊՄՀ պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանն  էլ հավելեց՝  մշակութային ժառանգության համար կարևոր են ոչ միայն բանավոր խոսքը, ձեռագիր հավաքածուները, պատմամշակութային կոթողները, այլև  շարժումն ու ժեստերը, որոնք նույնպես տեղեկատվություն են պարունակում։

Պրոֆեսորը վստահ է՝ բուհի ուսանողների մասին պատմող տեղեկատվությունը կլրացնի թանգարանային նմուշները։

«Հայկական ժողովրդական պարարվեստը, սկիզբ առնելով նախաքրիստոնեական շրջանից և  իր հետ բերելով բնապաշտության, ռազմի, խրախճանքի բազմաթիվ նմուշներ, հնարավորություն է տալիս պատկերացում կազմել հայ ժողովրդի պատմության ևբազմադարյան մշակույթի մասին։ Մեր ժողովուրդը,  չնայած բազում փորձությունների, ծնել է պարի նվիրյալներ, որոնց ամբողջական աշխատանքի ամփոփ պատմությունն ու նվիրումն է նաև ներկայացված թանգարանում»,-իր խոսքում նշեց ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանը, որի նախաձեռնությամբ է նաև կյանքի է կոչվել թանգարանը։

Նա շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը՝ նախկին ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին, որը հավատաց իրեն և սկսեց թանգարանի հիմնադրման աշխատանքները, ինչպես նաև ներկայիս ռեկտոր Սրբուհի Գևորգյանին, ում աջակցության շնորհիվ այսօր այլևս թանգարանն իրողություն է։

Թանգարանի բացման արարողությունն ուղեկցվեց պարարվեստի բաժնի ուսանողների ելույթներով։

Ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՊՄՀ ղեկավար կազմը, պրոֆեսորներ, հայտնի արվեստագետներ, պարագետներ, պարարվեստի նվիրյալներ, ուսանողներ։